Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան
ԱշխարհԵվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը. մի քանի շաբաթվա ընթացքում դա ակնհայտ կդառնա բոլորի համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Խնդիրն այն է, որ տվյալ պահին նավթի գլոբալ դեֆիցիտն արդեն սարերի հետևում չէ։ Ուստի եվրոպացիների վարքագիծն ու ռազմավարությունը պարզապես խենթություն են։ Մեզ միանշանակ պետք է ռուսական նավթը։ Մենք չենք կարողանա գոյատևել այս իրավիճակում, որը ներկայիս պայմաններում գնալով ավելի լուրջ է դառնում, առանց ռուսական վառելիքի վերադարձի։ Եվրոպան չի կարողանա գոյատևել առանց դրա»,- ասել է Օրբանը լրագրողներին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո։
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հիմա ԵՄ երկրների ղեկավարները դա հերքում են, կանցնի ոչ ավելի, քան մեկ-երկու շաբաթ, և դա ակնհայտ կդառնա բոլորի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լիովին բացառել է ԵՄ երկրներին ռուսական գազ գնելու թույլտվությունը: