Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ Արաղչի
ԱշխարհԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է «պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում», այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Kyodo News-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարը նշել է, որ մի քանի երկրներ փորձում են միջնորդել հակամարտության դադարեցմանը և հայտարարել է, որ Թեհրանը «բաց է ցանկացած նախաձեռնության համար» և պատրաստ է քննարկել առաջարկները։
Նրա խոսքով՝ չնայած շարունակական դիվանագիտական ջանքերին, Միացյալ Նահանգները դեռևս չի ցուցաբերել իրական կարգավորման հասնելու պատրաստակամություն։