Հայերեն


Հայկական բանակի երկու թիրախները որոշված են

Քաղաքականություն

Լրագիր / Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Lragir.am-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի տարածքում «մի քանի տեղ կա, որ մենք ծրագրավորել ենք, մեր շտաբի օպերատիվ խումբն ասել է, թե որտեղ պետք է խփենք, ինչ պետք է խփենք և ինչպես»։ Նա ասում է, որ այդ օբյեկտները ոչնչացնելուց հետո Ադրբեջանից ոչինչ չի մնա, այդ պատճառով էլ Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվել:
Մյուս կողմից, նա ասել է, որ Ադրբեջանը չի պահում միջազգային նորմերը, ոչ ոք չի կարողանում ազդել նրա վրա, եւ հարստությունը նրան թույլ է տալիս իրեն լկտի պահել ճիշտ այնպես, «ինչպես մեր օլիգարխները, որ Երևանում 140 հազար դոլար արժողությամբ մեքենաներ են վարում»:
Խոսելով Արցախի շուրջ ռազմա-քաղաքական իրավիճակի մասին, նա անդրադարձել է նաեւ մեկ այլ հանգամանքի: «Նայեք մեր պատմությանը և կտեսնեք, որ կան կոնկրետ մարդիկ, որ այսօրվա իրավիճակին են հասցրել և հիմա կողքից նայում են և քննադատում։ Մենք ամբողջը թուրքերի և ադրբեջանցիների վրա ենք գցում, բայց այդ մարդիկ մեր իրականության մեջ են, մեզ հետ ապրում են, գնում են փաստաթուղթ են ստորագրում, դնում մեր դիմաց։ Չորս փաստաթուղթ կա, որ Հայաստանից երկու հոգի են ստորագրել։ Մի խումբ էլ կա Ղարաբաղում, 91-ին գնացին Բաքու խաղաղություն հաստատելու։ Նրանց անունները, ազգանունները տվեք, և իրենցից հարցրեք, թե ինչու են այս օրին հասցրել, թե երբ պետք է խաղաղությունը լինի։ Հետաքրքիր ժողովուրդ ունենք, մենք գիտենք այդ հանցագործներին, ձայն չենք հանում, լավ բաները իրենց վրա ենք գրում, վատ բաները՝ ուրիշի։ Ամեն ինչ այնպես են խառնել իրար, կոմպոտ սարքել, որ դժվար թե այս կոմպոտից դուրս գանք», ասել է նա։
Այսպիսով, Կոմանդոսը նախանշել է հայկական բանակի երկու թիրախները՝ արտաքին ու ներքին: Արտաքինի խնդիրը պարզ է՝ այն կանգնած է դեմ հանդիման: Ներքին թշնամին ավելի վտանգավոր է՝ մի կողմից դա Հայաստանի ռեսուրսը մսխած օլիգարխիան է, որի վրա ոչ ոք չի կարողանում ազդել եւ որը մերկացրել է հայկական բանակի թիկունքը:
Մյուս կողմից՝ դա «տիրաժավորված» քաղաքական ու ռազմական կոչվող գործիչներն են, որոնք հանուն իրենց դիրքերի ստորագրել են փաստաթղթեր, որոնք վտանգի տակ են դրել Արցախն ու Հայաստանը: Այդ մարդկանց անուններն իսկապես հայտնի են: Նման հանցագործները, ինչպես ասում է Կոմանդոսը, հերոսացվում են, լավ բաները վերագրվում են նրանց, իսկ նրանք, ովքեր կռել են հաղթանակը, կամ մոռացվում են, կամ ներկայացվում հանցագործներ:
Ներքին այս երկու խմբերի գործունեության արդյունքում վտանգի տակ է հայտնվել Հայաստանի անվտանգությունն ու պետականությունն ընդհանրապես, եւ առայժմ միայն հայկական բանակն է, որ ահռելի ճիգերի գնով պահում է անվտանգության ու պետականության սահմանը:

«Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ Սավգուլյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԳորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՄեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Ամենադիտված