ԱՄՆ ակնարկը 2018-ի մասին
Բաց մի թողեքԼրագիր / ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը 168 ժամին տված հարցազրույցում, անդրադառնալով այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումային հնարավորության մասին իր հայտարարությանը, վերհաստատել է այն:
Դեսպանի հայտարարությունը հնչել էր այլընտրանքային էներգետիկայի ոլորտի վերաբերյալ համաժողովում, որ կազմակերպել էր դեսպանատունն ու դրան մասնակցելու համար հրավիրել ԱՄՆ խոշոր ընկերությունների: Այդ համաժողովում դեսպան Միլզը հայտարարեց 8 միլիարդ դոլարի հեռանկարի մասին: Այդ հայտարարությունն ընկալվեց տարբեր կերպ: Շատերը դա ընդունեցին թերահավատորեն, իսկ ոմանց գնահատմամբ էլ դեսպան Միլզը ուղիղ առաջարկ էր ներկայացնում Հայաստանի իշխանությանը, ընդամենը պայմանով, որ իշխանությունն ապահովի ազատ եւ մրցակցային հավասար միջավայր:
Պատասխանելով հարցին, թե այդ հայտարարությունից 2 օր անց հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, արդյոք կառավարությունը համարժեք արձագանք տվել է եւ կա առաջընթաց, դեսպան Միլզը հայտարարել է. «Կառավարությունը համարժեք արձագանքում է, և ես ակնկալում եմ վարչապետի հետ շարունակել մեր արդյունավետ երկխոսությունը»:
շարունակությունը՝ կայքում