Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով
ՔաղաքականությունՈւկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է, Կիևը պետք է կողմնորոշվի ղեկավարի լիազորությունների ժամկետների լեգիտիմացման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Իհարկե, այս հարցը նախկինի պես արդիական է, արդիական է։ Եվ, իհարկե, այստեղ Ուկրաինական, Կիեւի ռեժիմը պետք է կողմնորոշվի այդ հարցում՝ պետության ղեկավարի, տվյալ դեպքում ռեժիմի ղեկավարի լիազորությունների ժամկետի շարունակման լեգիտիմացման հարցով»,-ասել Է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով 2026 թվականին նախագահական ընտրությունների անցկացման չեղարկման վերաբերյալ Ուկրաինայի ընտրական հանձնաժողովի հայտարարության մասին հաղորդագրությունները։