Հարձակում նախկին նախարարի վրա
ԱշխարհՓարիզում հարձակվել են Ֆրանսիայի էներգետիկայի եւ բնապահպանության նախկին նախարար, երկրի Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Նաթալի Կոսցյուշկո Մորիզեի վրա, հայտնում է BFMTV-ն:
Հարձակման ժամանակ նա նախընտրական քարոզչություն էր իրականացնում: Նրան է մոտեցել անհայտ տղամարդը, վիրավորել եւ փորձել հարվածել: Ետ քաշված կինն ընկել է եւ գլուխը գետնին հարվածել: Նա մի քանի րոպե գիտակցությունը կորցրել է, ապա հոսպիտալացվել: Հարձակվողը փախել է: