Հայերեն


Թուրք-ադրբեջանական զորավարժություն․ Ռուսաստանի պատասխանը

Բաց մի թողեք

ԼՐԱԳԻՐ / «Ռուսաստանը, որպես ձևաչափի մասնակից, առավելագույնս անում է ամեն բան, որպեսզի փոխզիջում գտնվի: Իհարկե, ցանկալի է, որ այն հնարավորինս շուտ գտնվի՝ սակայն ոչ ի վնաս երկու երկրի ժողովուրդների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ապագայի», լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցին եւ ղարաբաղյան հակամարտության գործընթացին:
ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը շոշափում է բավական անսպասելի երանգ: Զախարովան հայտարարում է փոխզիջում գտնելու անհրաժեշտության մասին, սակայն այնպես, որ այն չվնասի երկու ժողովուրդներին եւ Արցախում բնակվող մարդկանց ապագային:
Անսպասելին Արցախում բնակվող մարդկանց ապագային չվնասելու շեշտադրումն է, որը փաստացի կտրվում է երկու ժողովուրդներին վնաս չհասցնելու հիշատակումից եւ մատուցվում որպես առանձին գործոն:
Այդպիսով շեշտադրվում է Արցախի ապագայի խնդիրը, փոխզիջումը դիտարկվում է այդ ապագային չվնասելու համատեքստում, այսինքն դիտարկվում է այդ համեմատության մեջ: ՌԴ ԱԳՆ խոսնակն այդպիսով փոխզիջումը ստորադասում, ենթարկեցնում է Արցախի բնակչության ապագային չվնասելու խնդրին:
Ի՞նչ է դա նշանակում դիվանագիտական տողատակից անդին, համենայն դեպս առկա գործոնների հիմքով վերլուծության ենթարկելու եւ դրանից եզրահանգման փորձի դեպքում: Արցախի բնակչության ապագան առավելագույնս անվնաս կարող է լինել նվազագույնը ներկայիս ստատուս-քվոյի պահպանման պարագայում: Իրական դիրքային, ռազմավարական, ռազմա-քաղաքական երաշխիքն այդ ստատուս-քվոն է: Հետեւաբար փոխզիջում կարող է լինել ոչ թե ստատուս-քվոյի փոփոխության հարցում, այլ ստատուս-քվոյի գոյության հիմքով: Դա է Արցախի, հետեւաբար նաեւ Կովկասի ու միջազգային անվտանգության համակարգի անվնաս, թեկուզմ հարաբերականորեն անվնաս ապագան եւ տարածաշրջանի գործնականում կայուն վերափոխման ապագան:
Ներկայում փոխզիջում ասվածը, համենայն դեպս բանակցային սեղանի շարադրանքով, «տարածք կարգավիճակի դիմաց» բանաձեւն է: Բաքուն վերջին շրջանում խոսում է «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձեւի մասին: Ինչու՞ Ադրբեջանը խոսեց այդ մասին, ինչը եւս աննախադեպ էր: Իսկ այդ մասին Բաքուն սկսեց խոսել ապրիլին Մոսկվաում եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատով արտգործնախարարների հանդիպումից հետո:
Բաքուն փորձեց Ռուսաստանի օգնությամբ վերականգնել եռակողմ ֆորմատը եւ գործընթացը հետապրիլյան Վիեննայի օրակարգից վերադարձնել նախաապրիլյան եռակողմ ֆորմատի օրակարգ, որտեղ Կազանի պլանի գերակայությունն էր: Վիեննայում հրադադարի մեխանիզմի հաստատման, կամ ինչպես Բաքուն կդժգոհեր բացահայտորեն՝ ստատուս-քվոյի ամրապնդման օրակարգն է:
Եռակողմ օրակարգի վերադարձ կարծես թե չի ստացվում, ինչն իհարկե պայմանավորված է ոչ միայն ապրիլի պատերազմում Ադրբեջանի տապալումով, որը հայկական զինուժը կարողացավ անել առանց Ռուսաստանից օգնություն խնդրելու, այլ նաեւ ընդհանրապես աշխարհքաղաքական նոր իրողությունների թելադրանքով:
Ռուսաստանն իհարկե պահպանում է Ադրբեջանը եվրասիական ուղեծրում կապելու մտադրությունը, բայց այդ մտադրությունն այժմ ենթակա է առավել խոշոր աշխարհքաղաքական գործընթացների, որոնք գումարվելով ապրիլյան պատերազմին հայկական զինուժի թելադրած իրավիճակին՝ զգալիորեն սահմանափակում են Մոսկվայի ազատությունն Ադրբեջանի հետ առեւտրի հարցում:
Բացառված չէ, որ եթե մինչեւ ապրիլ Մոսկվան Բաքվին փորձում էր գայթակղել արցախյան խայծով ու քննարկում էր տարածք եվրասիական հավատարմության դիմաց բանաձեւը, այժմ արդեն Մոսկվան Բաքվին ակնարկում է, որ եվրասիական հավատարմություն չպահպանելու դիմաց կարող է լիովին կորցնել հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումն արգելափակելու հարցում Ռուսաստանի աջակցությունը:
Այսինքն, Բաքվին այլեւս տարածք չի առաջարկվում, այլ ընդամենը ստատուս-քվոյի պահպանման այսպես ասած ինստիտուցիոնալ պատասխանատվության մեխանիզմի արգելափակում:
Ռուսաստանն էլ իհարկե Ադրբեջանին հորդորում է չգնալ նոր մասշտաբային սադրանքի, բայց միաժամանակ պատրաստակամություն է հայտնում օգնել խուսափել սադրանքների համար միջազգային պատասխանատվության մեխանիզմի ներդրումից, ինչը գործնականում կնշանակի քաշվող գիծ եւ նոր փուլ, որտեղ արդեն ստատուս-քվոն Բաքվի համար կլինի անշրջելի իրողություն:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի համար այստեղ իհարկե խնդիրներն ավելի լայն են, եւ Մոսկվան ըստ երեւույթին չի փորձում տարածաշրջանային անվտանգության համակարգի խոշոր փոփոխությանն ընդդիմանալ այնպես, նույն փութաջանությամբ, ինչպես ապրիլի պատերազմից առաջ:
Այստեղ գործոններն իհարկե շատ են, որոնց հավաքական դրսեւորումն անկասկած Արեւմուտքի հետ Ռուսաստանի կենսունակության նվազեցումն է: Բանն այն է, որ Հայաստանն օրինակ նախագահի մակարդակով ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ կարող է քննարկել Հայաստան-Իրան հարաբերության խնդիրներ:
Որքան էլ մեծ է Մոսկվայի ազդեցությունը Հայաստանի վրա, այդուհանդերձ ապրիլի պատերազմը խոշոր հաշվով ի ցույց դրեց այն խորքային խնդիրները, որ ունի ռուսական քաղաքականությունը Հայաստանում եւ որոնք հանգեցնում են ընդհանրապես կովկասյան քաղաքականության անխուսափելի տապալման:
Մեկ տարի առաջ ապրիլին մեծ հաշվով պարզ դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանում ոչ թե ազդեցություն, այլ անվստահություն, իսկ որոշ դեպքերում անգամ ատելություն է կուտակել իր քաղաքականությամբ: Ու թեեւ այն դրսեւորվում է սահմանային իրավիճակում, իսկ սովորական ընթացքում թողնում է ազդեցության տպավորություն, այդուհանդերձ դա խաբուսիկ տպավորություն է:
Այդ ամենի վերաիմաստավորումը հասունացած է թերեւս ռուսական իշխանական շատ նեղ շրջանակում, այն էլ այդ շրջանակի առավել լայն քաղաքական ու տնտեսական խնդիրների, ոչ թե առանձին Հայաստանի համատեքստում: Դրանցում է իհարկե նաեւ առերեւույթ բարեկամության վերականգնման քողի տակ խորացող անվստահությունը Թուրքիայի հանդեպ:
Այդ ամենի հանրագումարում Ադրբեջանի հայցերը Ռուսաստանի համար բավական նյարդայնացնող են, այսպես ասած ճանճի կամ մոծակի անհանգստացնող տարբերակով: Այդ իսկ պատճառով Մոսկվայի մոտ առաջանում է այդ ճանճին կամ մոծակին պարբերաբար քշելու անհրաժեշտություն, այդօրինակ հայտարարությունների տեսքով:
Միեւնույն ժամանակ, ուշագրավ է, որ Զախարովայի հայտարարությունը հնչում է Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժության ֆոնին: Ի դեպ, այդ տեսանկյունից բավական ուշագրավ է նաեւ Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այդ հաղորդագրության մեջ ծառայությունը նշում է, որ ռուս սահմանապահները Հայաստանի ՊԵՏԱԿԱՆ սահմանի պահպանություն իրականացնում են դեռեւս 1828 թվականի պայմանագրով Հայաստանը ռուսական կայսրության մաս դառնալուց ի վեր:
1828 թվականի պայմանագիրը ռուս-իրանական Թուրքմենչայի պայմանագիրն է, որով ռուսական կայսրության կազմ է ներառվել նաեւ Նախիջեւանը, եւ ներկայիս Ադրբեջանի տարածքն ընդհանրապես:

Ողբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին
Ամենադիտված