Զինվորը զոհվել է «այլ հանգամանքներում»․ ՊԲ
ՀասարակությունԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նոր մանրամասներ են հայտնվում զինծառայող Արայիկ Օրդուբեկյանի մահվան վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 2-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի մանրամասները պարզելու համար կատարված քննությամբ արձանագրվել է, որ զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում:
Միջադեպի մանրամասները պարզելու համար քննությունը շարունակվում է»: