Դատի տալ՝ չար ուժերի դեմ չպայքարելու համար
ՀասարակությունPolitik.am / Հայաստանում քաղաքական դաշտը գնալով անլրջանում է և, ի դժբախտություն հասարակության, առաջին հերթին անլրջանում են իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը: Հետաքրքիր է, որ կան քաղաքական ուժեր, որոնք երկրի առջև ծառացած բազմաթիվ լրջագույն խնդիրները թողած՝ շոուներ կազմակերպելով են զբաղված:
Քաղաքական դաշտի անլրջացման ջահակիրը «Երկիր Ծիրանի» կուսակցությունն է: Պարզվում է՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը պատրաստվում է Տարոն Մարգարյանի դեմ դատական գործընթաց նախաձեռնել: Պատճառը 2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում տեղացած հորդառատ անձրևն է:
Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ 2007 թվականից առ այսօր շուրջ 100 միլիոն եվրոյի վարկ է տրամադրվել Երեւանում ջրային տնտեսության ոլորտը բարելավելու համար, որը ըստ հայտարարության նպատակային չի ծախսվել:
Նախ պետք է նկատել, որ այդ վարկերը միջպետական վարկեր են եղել և վերցնողը եղել է ՀՀ կառավարությունը: Եվ հետո, վարկային միջոցները տրամադրված են եղել ոչ միայն ջրահեռացման, այլ նաև ջրամատակարարման համար, իսկ այն, որ վերջին տարիներին Երևանում ջրամատակարարման վիճակը անհամեմատ բարելավվել է, կարծում ենք՝ զգացել է նաև կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
շարունակությունը՝ կայքում