Հայերեն

Ինչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր Ավետիսյան

Blog
Հասկանալու համար, թե ինչու ԱՄՆ-ն հենց հիմա հարձակվեց Իրանի վրա, պետք է հասկանալ, թե ինչ էր կատարվում մինչև այդ հարձակումը մեր տարածաշրջանում։ Ռուսաստանին հաջողվեց հաշտեցնել Իրանին և Թուրքիային․ Պուտինը Սոչիում կողք-կողքի նստեցրեց նախագահներ Ռաիսիին և Էրդողանին, և փաստացի մինչ այս պահը Իրանը և Թուրքիան համեմատաբար ավելի դրական հարաբերություններ ունեն։ Ռուսաստանին հաջողվեց տարածաշրջանում ստեղծել խաղաղության մթնոլորտ՝ հարաբերությունների կարգավորման արդյունքում, երբ Իրանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական կապեր հաստատեցին։ Պարսից ծոցի բոլոր պետությունները սկսեցին միմյանց հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, նույնիսկ այն դեպքում, որ արաբական երկրներում կան ամերիկյան ռազմաբազաներ, և բանը հասել էր նրան, որ արդեն իսկ խոսվում էր այն մասին, որ առաջիկայում դրական հարաբերություններ են ունենալու նաև Իսրայելն ու Իրանը։

Մինչ այդ, Իսրայելը և Սաուդյան Արաբիան սկսեցին բարիդրացիական հարաբերություններ կառուցել, իսկ Սաուդյան Արաբիան, խախտելով իր իսկ կողմից կնքված 1974 թվականի պայմանագիրը, որ նավթը վաճառելու է միայն ամերիկյան դոլարով, սկսեց նավթ վաճառել նաև չինական յուանով։ Դրանից բացի, կարգավորվեցին նաև որոշակիորեն Եթովպիայի և Եգիպտոսի հարաբերությունները, և արդյունքում Եթովպիան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան դարձան ԲՐԻԿՍ-ի անդամ։

Նման իրավիճակում Միացյալ Նահանգները հասկացան, որ այս պայմաններում տարածաշրջանը՝ նավթի ու գազի միջազգային շուկան ապահովող պետությունները, դուրս են գալիս Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերի ճարտարապետությունից, և նման պարագայում Միացյալ Նահանգները հասկացան, որ պետք է արագ քանդեն այս ռեգիոնում ձևավորվող խաղաղության ճարտարապետությունը։ Հակառակ պարագայում նրանք վերջնականապես դուրս կմղվեն այս կարևորագույն ռեգիոնից։

Դեռևս այն պարագայում, երբ Թրամփը չէր ընտրվել նախագահ, բայց արդեն իսկ ձևավորվում էր տեսարան, որ Թրամփը կարող է ընտրվել Միացյալ Նահանգների նախագահ, և, իմ կարծիքով, ներքին մեսիջ ուղարկվեց Սաուդյան Արաբիային, որը վատ հարաբերություններ ուներ նախագահ Բայդենի հետ․ նրանք պետք է արագ կողմնորոշվեն, քանզի Թրամփը վերադառնում է։ Սաուդյան Արաբիան սկսեց կասեցնել անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին։

Մյուս կողմից, քանի որ Իսրայելն ևս դուրս էր գալիս Միացյալ Նահանգների անվտանգության ճարտարապետության համակարգից, ՀԱՄԱՍ-ը դաժանորեն հարձակվեց Իսրայելի վրա՝ առիթ տալով Իսրայելին սկսել պատերազմ։ Մինչ այդ Իսրայելը ոչ միայն չէր ցանկանում պատերազմ, այլ նաև չէր աջակցում Արևմուտքին Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին։

Ի՞նչ արեց Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին ներքաշեցին Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ՝ մտածելով, որ Ռուսաստանը արագորեն կքանդվի, քանզի նրանք, այսպես ասած, «միջուկային զենքով» հարվածեցին Ռուսաստանին, այսինքն՝ տարատեսակ սանկցիաներ կիրառեցին Ռուսաստանի տնտեսության դեմ։ Բայց Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չքանդվեց, այլ Ռուսաստանը սկսեց հաղթել ուկրաինական ճակատում, ինչը քանդեց Միացյալ Նահանգների և Հավաքական Արևմուտքի պատկերացումները, թե ինչպես պետք է պահպանեն իրենց հեգեմոնիան։

Դա չստացվեց, և Միացյալ Նահանգների առջև դրված էր խնդիր՝ կամ ուղիղ պատերազմել Ռուսաստանի դեմ, կամ իշխանության բերել Թրամփին, ով կփորձի ամեն տեսակի խաբեություններով կանգնեցնել Ռուսաստանի հաղթանակը, այսինքն՝ «գողանալ» Ռուսաստանի հաղթանակը։ Դա ևս չստացվեց, և արդյունքում Միացյալ Նահանգները սկսեցին գործել այլ գործելաոճով։

Թրամփի՝ իբր թե խաղաղարար կերպարը, իբր թե Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու կերպարը, այլևս դառնում էր անիմաստ, և արդյունքում Թրամփը մի կողմ դրեց իր խաղաղարար կերպարը, վերանվանեց պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարության և սկսեց արդեն ռազմական ճանապարհով իր հեգեմոնիան փրկելու քաղաքականությունը։

Այդ հեգեմոնիան փրկելու համար Միացյալ Նահանգներին պետք էր մի կողմից ուժ ցուցադրել, մյուս կողմից՝ ամենակարևոր տարածաշրջաններից մեկը՝ նավթի և գազի շտեմարան հանդիսացող տարածաշրջանը, կամ քանդել, կամ նորից վերցնել իր անվտանգության ճարտարապետության ներքո։ Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները հարվածեցին Իրանին, որի արդյունքում տարածաշրջանը հայտնվեց գլոբալ պատերազմի թատերաբեմի կարգավիճակում։

Հիմա արդեն ԲՐԻԿՍ-ի անդամ Իրանը հարվածում է ԲՐԻԿՍ-ի անդամ Արաբական Էմիրությունների տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, և եթե Միացյալ Նահանգներին հաջողվի արաբական պետություններին ուղիղ ներքաշել պատերազմի Իրանի հետ, ապա այս տարածաշրջանում կսկսվի ռեգիոնալ պատերազմ։

Այս պահին դեռևս տարածաշրջանի պետությունները, հասկանալով Միացյալ Նահանգների իրական նպատակները, փորձում են զերծ մնալ ուղիղ պատերազմելուց, բայց Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանային պետություններին մեկը մյուսի հետ պատերազմի մեջ ներքաշեն։

Մյուս կողմից, Միացյալ Նահանգները այս դեպքում հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ եթե չկարողանան իրենց խնդիրները լուծել Իրանի դեմ սկսված պատերազմում, ապա կարող են գնալ ավելի ծայրահեղ քայլերի, նույնիսկ միջուկային զենքով հարվածել Իրանին։

Քանզի, կրկին ուզում եմ նշել, որ կշեռքի վրա դրված է Միացյալ Նահանգների հեգեմոնիայի պահպանման խնդիրը։ Այսինքն՝ սեփական հեգեմոնիան պահպանելու համար Միացյալ Նահանգները նախ գնացին մի ճանապարհով՝ իբր թե իրենք խաղաղարարներ են և հաշտեցնում են բոլոր պետություններին, այսինքն՝ իրենք են որոշում աշխարհի ճակատագիրը։ Երբ դա չստացվեց, նրանք հիմա գնում են այլ ճանապարհով՝ պատերազմներ հրահրել այլ ռեգիոններում, որպեսզի ստեղծեն քաոս՝ սեփական հեգեմոնիան պահպանելու համար։

Որպեսզի բոլոր պետություններն ու ժողովուրդները ասեն՝ ավելի լավ է քո հեգեմոնիան մնա այնպես, ինչպես ապրում էինք, քան ողջ աշխարհում քաոս ստեղծես, որը բնականաբար բերելու է գների թանկացման՝ ոչ միայն նավթի և գազի տեսանկյունից, այլ նաև կթանկանան առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները։

Եվ սա է Միացյալ Նահանգների իրական դեմքը, և պետք է գիտակցել, վերլուծել, հասկանալ՝ այս ամենը տեղի է ունենում մեր հարևանությամբ։ Իսկ թե ինչով են զբաղված հայաստանյան քաղաքական էլիտաները, դուք տեսնում եք, սիրելի ժողովուրդ, բայց ես առաջիկայում կվերլուծեմ նաև դա։

Քանզի այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեղմ ասած, ոչ ադեկվատ պահվածք է այն դեպքում, երբ մեր հարևանությամբ տեղի են ունենում համաշխարհային գործընթացներ, և ցավոք սրտի՝ ոչ թե դիվանագիտական և քաղաքական գործիքներով, այլ արդեն պատերազմի տեսքով։

Այս գործընթացը ցույց է տալիս, որ Ռուսաստանին խաղաղություն է պետք ամբողջ աշխարհում, իսկ Միացյալ Նահանգներին՝ պատերազմներ, քանզի Ռուսաստանը չի ձգտում հեգեմոնիայի և Ռուսաստանը փող չի աշխատում պատերազմների վրա, իսկ Միացյալ Նահանգները իրենց հեգեմոնիան պահպանելու և փող աշխատելու համար պատրաստ են քաոս ստեղծել ողջ աշխարհում։

Սա նշանակում է, որ հավատալ Միացյալ Նահանգների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորած իբր թե խաղաղության օրակարգին անհեթեթ է։ Անհեթեթ է նաև այն իմաստով, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, իսկ Հայաստանի գործող իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ իրենց չընտրվելու պարագայում Հայաստանը ներքաշվելու է կործանարար պատերազմի մեջ։

Բայց այս ամենը ես կներկայացնեմ իմ հաջորդ վերլուծականում։

Ի դեպ, այսօր էլ Թեհրանում ապրում են բազմաթիվ հրեաներ, Թեհրանում գործում են սինագոգներ, իսկ Թեհրանի խորհրդարանում կան ազգությամբ հրեա պատգամավորներ։ Այս փաստը վկայում է, որ Իրանի և Իսրայելի միջև հակասությունները իրականում չկան, և եթե գերտերությունները իրենց շահերի համար չփորձեն այս երկու հնագույն և բազմաթիվ տառապանքներ տեսած ժողովուրդներին կռվացնել, հնարավոր է, որ հրեա և պարսիկ ժողովուրդները ապրեն խաղաղ պայմաններում։

Եվ եթե Միացյալ Նահանգներին դուրս շպրտենք մեր տարածաշրջանից, ապա հնարավոր է, որ ռեգիոնի բոլոր պետությունները և ժողովուրդները, առանց պատերազմելու, սեփական շահերը գիտակցելով և այլ պետությունների շահերը հասկանալով, ապրեն խաղաղության մթնոլորտում։
 
ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը
Ամենադիտված