Իսլամական պետությունը տեղափոխվում է նոր մայրաքաղաքներ
ԱշխարհԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխները սկսել են լքել Մոսուլն ու Ռաքքան և տեղավորվում են Սիրիայի արևելքում՝ Դեր Զոր նահանգի Մեյադին քաղաքում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին և սիրիացի ակտիվիստներին։
Ահաբեկիչների պարագլուխների փախուստը պայմանավորված է մարտական գործողություններով, որոնք իրականացվում են ԴԱԻՇ-ի հենակետեր համարվող Ռաքքայում և Մոսուլում։