«Միլանի» գլխավոր տնօրենը հայտարարություն է արել
ՍպորտԻտալական «Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հրաժարվել է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը «ռոսոներիների» հետ:
«Ռայոլան հաղորդեց մեզ, որ Դոնարուման վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Մենք հրաշալի առաջարկ ենք կատարել, սակայն վերջինս հրաժարվել է երկարաձգել «Միլանի» հետ իր պայմանագրի ժամկետը:
Դա նշանակում է, որ Դոնարուման «Միլանում» կմնա մինչև 2018 թվականի հունիսի 30-ը: Մեզ նրա որոշումն անակնկալի բերեց, քանի որ կարծում էինք, թե նա երկար տարիներ կմնա «Միլանում»,- նշել է Ֆասոնեն: