Հայերեն


Սեպտեմբերի 3․ խայտառակության երեք տարի

Քաղաքականություն

1in.am-ն իր վերլուծականում գրում է․

Այսօր սեպտեմբերի 3-ն է, և ուղիղ երեք տարի է անցել այն օրից, երբ գրեթե ողջ Հայաստանն իսկական շոկի ենթարկվեց:

Երեք տարի առաջ այս օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին՝ մինչ այդ երեքուկես տարի բանակցելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և Ազատ առևտրի պայմանագրի շուրջ, ավարտելով բանակցությունը և ըստ էության պատրաստվելով նախաստորագրման՝ այդ ընթացքում բազմաթիվ անգամներ հավաստիացնելով, որ Հայաստանը նախաստորագրելու է փաստաթուղթը: Եվ այս հավաստիացումները հնչում էին այն զգուշացումների ֆոնին, որ Եվրամիությունն անում էր Հայաստանին, թե Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չի կարող համատեղվել Մաքսային միության հետ: Եվ ահա այս ամենից հետո՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը հանկարծ, նույնիսկ իր իսկ ՀՀԿ-ական կուսակիցների համար անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին:

Դրանից հետո, սակայն, իրադարձություններն արդեն երեք տարի շարունակ ընթանում են միանգամայն սպասելի ընթացքով: Այսինքն՝ անցնող երեք տարվա ընթացքում մենք ունենք այն, որ Հայաստանը բազմաթիվ քաղաքական նվաստացումների է ենթարկվել, որոնց գագաթնակետը կարելի է համարել սեպտեմբերի 3-ից երեք ամիս հետո՝ դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Հայաստան, որը պետական այցերի արարողակարգերի համար չտեսնված ծրագրով սկսվեց. Պուտինը պետական այցով Հայաստան գալով՝ առաջինն այցելեց Ռուսաստանի 102-րդ ռազմակայան՝ այդպիսով, ըստ էության, հրապարակայնորեն նվաստացնելով Հայաստանին:

Մեկ այլ նվաստացում էր «Գազպրոմի» հետ Հայաստանին պարտադրված պայմանագիրը, ինչպես նաև «Գազպրոմին» Հայաստանի ունեցած 300 միլիոն պարտքի աճպարարությունը:

Նվաստացման մեկ այլ դրսևորում էր մայիսի 29-ին Աստանայում Հայաստանին հասցված ապտակը՝ կապված Եվրասիական միությանն անդամակցության հետ, երբ ընթերցվեց Ալիևի նամակը:

Այս ամենն ընդամենը այն կարճ նվաստացումների շղթան է, որ Հայաստանը որպես պետություն ապրել է այդ 12 ամիսների ընթացքում: Միևնույն ժամանակ այս ընթացքում Հայաստանը հեղինակազրկվել է Արևմուտքում, կորցրել Արևմուտքի առաջատար պետությունների և անվտանգության ու տնտեսական կառույցների հետ ինտեգրացիայի, համագործակցության ռեալ հեռանկարները, որոնք շոշափելիորեն կբարձրացնեին երկրի անվտանգությունը և զարգացման հեռանկարները:

Սրան զուգահեռ՝ սեպտեմբերի 3-ից հետո սրվեց լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, որի գագաթնակետն էլ դարձան ապրիլյան պատերազմը: Ահա այս ամենի ֆոնին չկա գեթ մեկ առավելություն կամ էֆեկտ, որը կարող ենք ներկայացնել որպես անցնող երեք տարվա ընթացքում Հայաստանի ձեռքբերում՝ ՄՄ-ին միանալու հայտարարության արդյունքում:

Սակայն այս հայտարարությունը Հայաստանում ըստ էության չարժանացավ որևէ քաղաքական դիմադրության, այսինքն՝ խորհրդարանական ոչ մի քաղաքական ուժ չդիմադրեց այս որոշմանը, իսկ արտախորհրդարանական ուժերն էլ խորհրդարանական ուժերի կողմից որակվեցին «մարգինալներ»:

Արդյունքում Հայաստանի արժանապատվության և պետական շահերի համար պայքարը անցնող երեք տարվա ընթացքում հռչակվեց մարգինալություն, ինչն էլ ըստ էության կարելի է դասել սեպտեմբերի 3-ի բարոյական հետևանքների շարքին, թեև այստեղ նաև հստակ է քաղաքական հետևանքը, քանի որ, ըստ էության, պարզվեց, որ Հայաստանի ոչ միայն իշխանությունները, այլ նաև քաղաքական, այսպես ասած, հիմնական ուժերն են ընկած ռուսական գերազդեցության տակ և պարում են մոսկովյան նվագի ներքո:

Հայաստանում սեպտեմբերի 3-ից հետո քաղաքական կյանքը հստակորեն տեղավորվեց մեկ բանաձևի մեջ՝ մրցակցություն Մոսկվայի հավանությունը ստանալու և Կրեմլի տեղապահի կարգավիճակ ձեռք բերելու համար: Այս ընթացքում ուկրաինական ճգնաժամի արդյունքում սրվեցին Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, ինչի արդյունքում Հայաստանի՝ սեպտեմբերի 3-ի որոշման աշխարհաքաղաքական ծանրությունը բազմապատկվեց՝ վտանգներով հանդերձ:

Այս ամենի եզրափակումը սեպտեմբերի 1-ին Պուտինի որոշումն էր՝ Հայաստանն ընդունել Եվրասիական միություն, որով էլ ըստ էության ցիկլը, Հայաստանի պատմության խայտառակ ցիկլը կարելի է համարել փակված:

Սակայն, դժբախտաբար, ասել, որ սրանով խայտառակություններն ավարտված են, մենք չենք կարող: Ավելին՝ դժբախտաբար, մեծ է հավանականությունը, որ դրանք դեռ նոր են միայն թափ հավաքելու՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամությունից հետո, երբ Հայաստանն իր վրա կզգա մաքսատուրքերի բարձրացման ցավագին ազդեցությունը, երբ Հայաստանն իր վրա կզգա մեկուսացման հետևանքները, երբ Հայաստանը ԵՏՄ երեք հիմնադիր անդամների միջև կվերածվի խաղաքարտի, որով ամեն մեկը կփորձի լուծել իր հարցերը՝ Հայաստանի շահերի հաշվին:

Իսկ Հայաստանի իշխանությունները այս երեք տարվա ընթացքում ցույց են տվել, որ առավելագույնը կարող են անձնական շահեր պաշտպանել, ոչ երբեք՝ պետական:

Պետք է միայն հույս ունենալ, որ անցնող երեք տարում գրեթե զրոյական դիմադրության համեմատ՝ գալիք ցիկլում Հայաստանում իսկապես կձևավորվի եվրասիական մեկուսացման դեմ իրական հասարակական դիմադրություն, որը հնարավորություն կտա երկիրը դուրս բերել այդ թակարդից և ձեռնամուխ լինել վերելքի առարկայական ուղիների մշակմանը:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված