ՀՀԿ-ն հաստատել է Սերժ Սարգսյանի «հրաժարականի պատճառը»
ՔաղաքականությունԼրագիր / ՀՀԿ ԳՄ նիստը նախօրեին հաստատել է կառավարության նոր ծրագիրը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ կառավարության ծրագիրը, որ ներկայացվելու է ԱԺ հաստատմանը, կառուցված է Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ելույթի հիմքով:
Եթե կառավարության ծրագիրը գրվել է այդ հիմքով, նշանակում է Ազգային Ժողովում հաստատվելու է օդ, ոչ թե ծրագիր: Որովհետեւ Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ելույթը բացարձակապես չունի հիմք: Դա ընդամենը Սերժ Սարգսյանի տասնամյա նախագահության ելույթների համառոտ ժողովածուն էր, մինչեւ 2040 թվականի երկարաձգված «հեփի-էնդով», որովհետեւ նախատեսված ժամկետում «հեփի-էնդ» տեղի չունեցավ: Ընդ որում, Սերժ Սարգսյանը չունի նաեւ անգամ նոր «հեփի-էնդի» հույս, այդ իսկ պատճառով դրա սպասումը տարել է հնարավորինս հեռու՝ 2040, հույսը դնելով ժամանակի վրա:
Մյուս կողմից, ծրագիրը կառուցելով Սերժ Սարգսյանի ելույթի վրա, Կարեն Կարապետյանն ըստ ամենայնի հենց նրա վրա է դնում պատասխանատվությունը: Կառավարության ծրագիրը, գործնականում լինելով զարգացման փաստաթուղթ, Հայաստանի ներիշխանական եւ ներքաղաքական տրամաբանության համատեքստում իրականում հրաժարականի պատճառ է:
շարունակությունը՝ կայքում