Իշխանության խուճապը. Դեսպանը քանդեց Սերժ Սարգսյանի պլանը
ՔաղաքականությունԼրագիր / Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունը, թե ԿԸՀ կազմն ավելի արժանահավատ դարձնելու համար անհրաժեշտ է դրանում ներգրավել քաղհասարակության ներկայացուցիչների, բավական բուռն արձագանք առաջացրեց իշխանության շրջանում: Սվիտալսկուն մեղադրեցին դիվանագիտական կոռեկտությունը խախտելու եւ ներքին գործին միջամտելու փորձի համար:
Հասկանալի է, որ այդ հայտարարության համար Սվիտալսկուն մեղադրելու նույնքան հիմք կա, որքան օրինակ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին նրա խոսքերում, կամ Ընտրական օրենսգրքի բարեփոխման եւ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման ֆինանսավորման համար: Անգամ Հայաստանի ընտրական գործընթացի գնահատականը ներքին գործի միջամտություն է այնքան, որքան ԿԸՀ մասին Սվիտալսկու հայտարարությունը:
Ստացվում է, որ եթե Եվրամիությունը միջամտում է ֆինանսավորելով եւ դրական գնահատականով, դա միջամտություն չէ, իսկ եթե մտահոգությամբ եւ արժանահավատության վերաբերյալ դիտողությամբ՝ դա միջամտություն է:
շարունակությունը՝ կայքում