Երկրին է մոտենում վտանգավոր երկնաքար
ԱշխարհԱստղագետներն ահազանգում են, որ Երկրի ուղղությամբ շարժվում է հսկայական աստերոիդ, որի հետ բախումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների: Երկնային մարմնի, որն ունի 2016 QA2 անունը, չափերը գերազանցում են Չելյաբինսկի 50 մետրանոց աստերոիդի չափերին:
Աստղագետները զգուշացնում են դրա լուրջ հետևանքների մասին, քանի որ, եթե նույնիսկ 2016 QA2-ն ընկնի Երկրի վերին շերտերի խիտ գազային հատվածում, դարձյալ կհանգեցնի աղետի:
Աստերոիդը մեր մոլորակին մոտենում է վտանգավոր ուղղությամբ, ասում են մասնագետները:
Ըստ նախնական հաշվարկների` երկնային մարմնի մերձեցումը Երկրին, տեղի կունենա սեպտեմբերի 4-ին: