ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ
տելեգրամյան ալիքը գրում է․
Հայաստանի Հանրապետության ներկա փուլում առաջնահերթ է հանրային վստահության վերականգնումը, պետական ինստիտուտների ամրապնդումը և երկրի զարգացման հստակ ուղու ձևավորումը։
Այս իրողություններից ելնելով` «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու մասին։
Մեր նպատակը ձևական մասնակցությունը չէ։ Մենք ընտրություններին գնում ենք` որպես քաղաքական ուժ, որը պատրաստ է ստանձնել պատասխանատվություն և իրականացնել փոփոխություն, ապահովել օրենքի գերակայություն, սոցիալական արդարություն և երկրի անվտանգ զարգացում։
Մենք հանդես ենք գալիս ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների, առողջ քաղաքական մրցակցության, հանրային հաշվետվողականության և քաղաքացիների ակտիվ մասնակցության օգտին։
Մենք անթույլատրելի ենք համարում պետականության թուլացումը, ազգային շահերի նահանջը և հասարակության պառակտումը։
«Համահայկական ճակատ»-ը ընտրություններին մասնակցում է`
- քաղաքական փոփոխություն իրականացնելու,
- ազգային օրակարգը վերականգնելու,
- պետությունը վերակազմավորելու,
- ապահովելու ինքնիշխան Հայաստան,
- ձևավորելու պատասխանատու և ազգային իշխանություն։
Մենք չենք հաշտվելու պարտվողական իրականության հետ։
Մենք գնում ենք` փոխելու, ամրապնդելու և հաղթելու։
Դիմում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` միավորվել և իրենց ձայնով կերտել արժանապատիվ ու անվտանգ ապագա։
«Համահայկական ճակատ» կուսակցություն
31․03․2026թ․