«Հայեցի» բռնաբարություններ
ՀասարակությունԼՐԱԲԵՐ / Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamsyan.com կայքը հայտնել էր, որ հարդուկի հարվածից մահացած են գտել 51-ամյա տղամարդու: Նույն կայքն ավելի ուշ, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ սպանության մեջ մեղադրվողը տղամարդու երիտասարդ հարսն է: Վերջինս, ըստ կայքի աղբյուրների, փորձել է պաշտպանվել սկեսրոջ սեռական ոտնձգություններից, ինչի արդյունքում էլ սպանել է նրան: Թե ինչ է տեղի ունեցել իրականում արդեն իրավապահ մարմինների իրավասության տիրույթում է:
Վերացարկվենք կոնկրետ այս դեպքից ու փորձենք հիշել, թե ինչքան հաճախ ենք մենք նմանատիպ լուրերի ականատես լինում: Ընտանեկան բռնաբարությունների մասին հաղորդումների ինտենսիվությունը ցույց է տալիս, թե ինչ աղճատված մթնոլորտ է տիրում ընտանիք ինստիտուտի ներսում:
Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում անընդհատ սիրում են խոսել ազգային ինքնության, ավանդույթների, արժեքների, հայու գենի ու հայեցիության մասին: Այդ ստանդարտներից մի քիչ շեղվողներին էլ գամում են անարգանքի սյունին, անվանում օտարամոլ, հաճախ նաև թուրք: Բոլորովին վերջերս հայ ազգը համախմբվել էր Հենրիխ Մխիթարյանին կյանք սովորեցնելու գործի շուրջ ՝ կոչ անելով նրան ռուս մոդելների փոխարեն հայ աղջիկներին երջանկացնել:
շարունակությունը՝ կայքում