Հայերեն

Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան

Blog
Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն»

Դպրոցական տղայի կալանավորման շուրջ ծավալվող հանրային քննարկումների որակը հեռանկարային լավատեսության տեղ չի թողնում։

Ծույլ, իներցիոն, բարիկադավորված հանրային դիսկուրսը հավաքական անտարբեր-դիտորդականության ֆոնին իրականում ցույց է տալիս մեր ազգային կազմաքանդվածության աստիճանը։ Ցավոք, մենք արդեն պետության հասարակություն չենք, մենք ավելի շատ նման ենք փախստականների մի մեծ ճամբարի, որի ելքը առաջիկայում կորոշեն։

Հաջորդ սերիաներն աչքիդ առաջ են։ Այս իշխանության վերարտադրման դեպքում Ալիևի պահանջով Սահմանադրական փոփոխություններին գլխիկոր «Այո» քվեարկելը։ Ալիևի թրի տակով անցնելու հանրային գործողության ժամանակ ամաչելու ենք իրար աչքերի նայել, բայց դա թաքցվելու է քեֆերի, ցինիզմի, կատակների, աշխարհին մեղադրելու, քաղաքականությամբ չզբաղվելու վարքագծով։

Դրանից օրեր հետո Ալիևը լկտի ելույթ է ունենալու Բաքվում և հայտարարելու է, որ ընդամենը երկու քայլ է մնում, որ խաղաղությունը հաստատվի՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ու Սևանի մասնակի «գյոյչայացում»։

Ու սկսվելու է այսօրվա պես նույն հանրային բանավեճը՝ կիսամանկամիտ, անտարբեր, հարմարվող, մերկանտիլ, պատմության և սեփական «ես»-ի կեղծմամբ։

Իրականությունն այն է, որ մենք դադարել ենք հասարակություն լինել։ Հասարակությունը ենթադրում է որոշակի գրված չգրված օրենքներ, նորմեր, համակեցության կանոններ, ամոթի զգացում, «չիկարելիների» ցանկ և իրար լսելու գոնե նվազագույն հնարավորություն։

Սրանցից ոչ մեկը մենք այսօր չունենք։ Սա կանխատեսելով՝ 2-3 տարի առաջ ես ասում էի, որ պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Վստահ եմ՝ դա միակ ճիշտ ճանապարհն էր։ Բայց այդ պրոցեսի մոդերատորը չգտնվեց։ Որովհետև մեզ մոտ լիդերություն ասածի տակ այլ բան են հասկանում՝ միանձնյա որոշումներ, խաղարկային մաչոյություն, անսխալականություն և նման այլ բաներ։

Իսկ փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք։ Դժվար չէ ենթադրել, թե սա ինչի կհանգեցնի։

Պատահական չէ նաև, որ տարբեր հեղինակավոր ու լուրջ սոցիոլոգիական հարցումներ այսօր ստանում են լրիվ տարբեր պատկերներ։ Անոմալ հասարակության մեջ լինում է անոմալ սոցիոլոգիա։

Կարո՞ղ է ինքնաօտարված, ֆրագմենտացված հասարակությունն իրական ընտրություն կատարել՝ հանուն իր միասնական ապագայի։ Գայլերով լի տարածաշրջանում մեր այսօրվա վիճակը սարսափեցնում է, երբ մի պահ նայում ես բանական մարդու հայացքով։

Ո՞վ պիտի ձեռնարկի ներհանրային կապերի ստեղծման գործընթացը, սա է մեծագույն հարցը։

Իսկ մինչ այդ՝ մենք չենք լսում, չենք տեսնում, չենք ընկալում ամիսների հեռավորության ռիսկերը։ Չենք հասկանում՝ մեզ ինչ են զգուշացնում, պարզ ասում օտարները։ Օտարացել ենք նաև իրականությունից և ճշմարտությունից։
 
«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը
Ամենադիտված