Ի՞նչ էր կատարվում ռազմաբազայում, եւ ինչո՞ւ էին խուճապի մատնվել գյումրեցիները
Հասարակություն19:00- Armtimes.com-ը փորձել է կրակոցների վերաբերյալ պարզաբանում ստանալ 102-րդ ռազմաբազայի մամուլի պատասխանատու Անդրեյ Դոբրոսմիսլովից, սակայն նրա հեռախոսահամարին պատասխանեց իգական սեռի ներկայացուցիչ, որը ներկայացավ վերջինիս կինը եւ տեղեկացրեց, որ Անդրեյն այս պահին չի զբաղվում կառույցի աշխատանքներով, գտնվում է ՌԴ-ում, գործուղման մեջ է:
Մեզ հայտնի դարձավ, որ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են իրականացնում, որի մասին, սակայն բնակչությանը համապատասխան իրազեկում չի տրվել: Մինչդեռ պատշաճ իրազեկման դեպքում գյումրեցիների շրջանում նման խուճապ չէր առաջանա:
18:28- Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքից կրակահերթերի բարձր ձայներ են լսվում: Այս մասին ֆեյսբուք սոցիալական կայքում ահազանգում են գյումրեցի օգտատերերը: Մասնավորապես, Լեւոն Մարտիրոսյանը գրել է.
«Ուժեղ հրաձգություն է լսվում պատուհաս դարձած 102-րդ բազայի 124-րդ գնդի տարածքից: Նորից սկսեցին կրակել, էս անասունները ի՞նչ են ուզում... Երևի մի 6-7 րոպե տևեց: Կրակում էին և կրակահերթերով և ընդհատումներով»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերը: