Հայերեն


Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)

«Տիգրանաշեն գյուղը, ցավոք, այսօր թողնում է բավականին անմխիթար, նույնիսկ՝ լքված բնակավայրի տպավորություն։ Թեև պաշտոնական տվյալներով այստեղ հաշվվում է շուրջ 40 տուն, ակնհայտ է, որ դրանց մեծ մասը կամ դատարկ է, կամ բնակեցված է հիմնականում տարեց մարդկանց կողմից»,-Euromedia-ի հետ զրույցում իր Տիգրանաշեն կատարած այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպումից հետո իր տպավորություններն է պատմել «Ոչ արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը։

Նշենք, որ երեկ «Ոչ արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը և շարժման ներկայացուցիչ Հայկ Նահապետյանը այցելել էին Տիգրանաշեն՝ տեղում զրուցելու քաղաքացիների հետ և ծանոթանալ նրանց խնդիրներին։ Նրանք քաղաքացիների հայտնած անհանգստությունների հիման վրա նաև մի քանի կետանոց պահանջներ են ձևակերպել, քաղաքացիների ստորագրությամբ, որոնք ներկայացվելու են ՀՀ իշխանություններին։

Սուրեն Սուրենյանցը Տիգրանաշեն այցից հետո արձանագրում է՝ առաջին և ամենացավոտ խնդիրներից մեկը կապված է կրթության հետ։ Երիտասարդության զանգվածային արտահոսքի հետևանքով գյուղում աշակերտների թիվը կտրուկ նվազել է, և ներկայումս դպրոցում սովորում է ընդամենը 4 աշակերտ։ Կառավարության որոշմամբ՝ աշակերտների սահմանված նվազագույն շեմը չբավարարող դպրոցները փակվում են, և արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից Տիգրանաշենի դպրոցը կդադարի գործել․
«Մյուս կարևոր խնդիրը զբաղվածության բացակայությունն է։ Գյուղում գրեթե չկան աշխատանքային հնարավորություններ, ինչը մարդկանց ստիպում է լքել բնակավայրը։
Դեմոգրաֆիական վիճակն էլ ավելի է սրվում․ բնակչության թվի նվազումը և գյուղի դատարկվելը լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Մասնավորապես, առաջանում է հարց՝ արդյոք Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով նաև Ադրբեջանի կողմից շարունակաբար բարձրացվող «անկլավների վերադարձի» պահանջը, չեն գնա հերթական զիջումների»,-ասում է Սուրեն Սուրենյանցը։

Զրուցակիցը նաև ընդգծում է՝ լուրջ խնդիր է նաև սեփականության իրավունքի հարցը։ Տեղացիների խոսքով՝ գյուղում հաճախ չեն գրանցվում սեփականության իրավունքները, ինչը չի խրախուսում ներդրումները, իսկ ներդրումների բացակայության պայմաններում անհնար է խոսել գյուղի զարգացման մասին։

«Ոչ արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամ Հայկ Նահապետյանը ևս խիստ մտահոգիչ է համարում  հանգամանքը, որ բնակիչներին չի տրամադրվում սեփականության իրավունքի վկայական՝ իրենց տների և հողատարածքների համար․
« Հավանաբար պատճառը քաղաքական և իրավական անորոշությունն է։ Եթե մարդկանց տրամադրվի սեփականության իրավունք, ապա հետագայում, եթե նույնիսկ այդ տարածքները հանձնվեն, կառաջանա լուրջ իրավական խնդիր․ ինչպե՞ս կարող է պետությունը հանձնել այն տարածքը, որի նկատմամբ արդեն իսկ ճանաչել է քաղաքացիների սեփականության իրավունքը։

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ սեփականության վկայականների չտրամադրումը պայմանավորված է իշխանությունների կողմից այդ տարածքների ապագայի վերաբերյալ անորոշությամբ։ Մինչդեռ Ադրբեջանի համար տարածքային հավակնությունները, կարծես, լիովին հստակ են։

Կա մեկ կարևոր չափանիշ․ այն պահից, երբ բնակիչը ստանում է սեփականության իրավունքի լիարժեք երաշխիք, կյանքի որակը և համայնքի զարգացումը էապես բարձրանում են։ Իսկ եթե այդ իրավունքը չի տրվում, մարդը հոգեբանորեն չի կապվում իր տան և հողի հետ»,-նշում է Նահապետյանը։

Գյուղի բնակիչներից տիկին Մանյան էլ մեզ հետ զրույցում պատմում է՝ ապահով չեն զգում իրենց գյուղում, աշխատանք չկա, մարդիկ ստիպված լքում են իրենց տները, իսկ այգիներն ու ծառերը մնում են անխնամ, չորանում են։ Շատերը իջնում են ներքև՝ իրենց հարազատների մոտ կամ աշխատանքի որոնման նպատակով։

«Անվտանգության խնդիրներն էլ լուրջ են։ Նախկինում մարդիկ գնում էին սարերը, արոտավայրերը, անասուն էին պահում, բայց հիմա արդեն վախենում են։ Չեն համարձակվում հեռանալ գյուղից, որովհետև միշտ կա վտանգի զգացողություն։ Ասում են՝ հնարավոր է վտանգ լինի Նախիջևանի կողմից, և այդ մշտական լարվածությունը մարդկանց մեջ վախ է սերմանել։ Այս պայմաններում ապրելը հեշտ չէ։

Գյուղի բնակեցվածության մակարդակը նույնպես նվազել է։ Մարդիկ հիմնականում զբաղվածություն չունեն, իսկ երիտասարդները գրեթե չկան։ Դպրոցում աշակերտների թիվը այնքան է նվազել, որ այն կանգնած է փակվելու վտանգի առաջ։ Երեխաները հաճախում են Սևակավանի դպրոց, սակայն նույնիսկ այդ դեպքում խնդիրներ կան՝ տրանսպորտի, կազմակերպման, կրթության հասանելիության հետ կապված»։

ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված