Հրաչյան կտեղափոխվի Հայաստան
ՀասարակությունՌուսաստանի Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը մինչև այս ամսվա վերջ կարտահանձնվի Հայաստանին, փոխանցում է «РусАрмИнфо»-ն։
«Նախատեսվում է, որ Հարությունյանի արտահանձնումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ հավանաբար հաջորդ շաբաթվա ընթացքում»,- հայտնել է գործակալության աղբյուրը։։
Ըստ գործակալության, ֆինանսական խոչընդոտները, որոնք վերջին տարիներին խանգարում էին ՀՀ քաղաքացու արտահանձնմանը, ամբողջովին վերացվել են։