Կարապետյանը թեման փակեց
ՏնտեսությունMediamall / «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի այցը Հայաստան, շատերը նկատած կլինեն, մշտապես դառնում է հայկական ԶԼՄ-ներում արծարծվող թոփ թեմաներից մեկը: Սա,թերևս,բնական է,քանի որ այսօր Հայաստանի էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցերում շատ բաներ հենց «Գազպրոմի»` մեր երկրի նկատմամբ ունեցած վերաբերմունքով են պայմանավորված. չմոռանանք` սա այն էներգետիկ գերհսկան է,որի տիրապետության տակ է գտնվում մեր երկրի էներգետիկ դաշտի հիմնական հատվածը: Հանդիպումը վարչապետի ու Միլլերի միջև անցել է բավական դրական մթնոլորտում. կողմերը միմյանց նկատմամբ մի շարք հաճոյախոսություններ են շռայլել, խոսել համատեղ ծրագրերից, Միլլերն ու վարչապետը նույնիսկ այցելել են Ավանի շինհրապարակ,ուր Գազպրոմի ջանքերով ուսումնամարզական համալիր է կառուցվում և այլն: Մի խոսքով` հանդիպումն ավելի շատ հիշեցնում է երկու բարեկամների ջերմ հանդիպում,քան ինչ-որ պրոտոկոլային միջոցառում:
Հասկանալու համար,սակայն,թե ինչն է իրականում Հայաստան բերել Միլլերին,հարկավոր է հաշվի առնել հատկապես այն,թե այս այցն ինչ իրադարձությունների ֆոնին է տեղի ունենում. Հայաստանում,ինչպես հայտնի է,արդեն մեկ ամիս է`ակտիվորեն խոսվում է ԱՄՆ դեսպան Միլսի 8 միլիարդանոց առաջարկի մասին: Ու, չնայած Կառավարության կողմից դեռևս պաշտոնական արձագանք չի ստացվել, ու միակ պաշտոնյան,ով խոսել է համապատասխան թեմայի շուրջ,Արմեն Աշոտյանն է,սակայն ռուսների համար չէր կարող ակնհայտ չլինել, թե ինչ գործընթացներ կարող են խմորվել Երևանում` հարցն անուշադրության մատնելու դեպքում:
շարունակությունը՝ կայքում