Հայերեն

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Տնտեսություն

Ակբա բանկը և համաշխարհային հեղինակություն ունեցող օնլայն բրոքերային հարթակներից մեկը՝ ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով։

Այսուհետ acba digital հավելվածով ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներն հնարավորություն ունեն առանց մասնաճյուղ այցելելու բացել միջազգային արժեթղթային հաշիվ, համալրել այն և իրականացնել արժեթղթերի առք ու վաճառք՝ աշխարհի առաջատար ֆինանսական շուկաներում։ Interactive Brokers-ի ներդրումային հարթակում acba digital-ի օգտատերերին հասանելի են ամերիկյան, եվրոպական և ասիական շուկաներում ցուցակված բաժնետոմսերը, պարտատոմսերն ու *ETF-ները։

Նոր ներդրումային հարթակի կարևոր առավելություններից է նաև հաշվի համալրման և գումարի դուրսբերման հնարավորությունը՝ ակնթարթորեն և առանց միջնորդավճարի, ինչը ապահովում է առավել հարմարավետ և արագ ներդրումային փորձառություն։

Interactive Brokers-ն առաջարկում է նաև բազմաթիվ վերլուծական գործիքներ՝ ներդրումային որոշումների կայացումն առավել արդյունավետ դարձնելու համար։

Գործարքների իրականացման պայմանները.

  • Ամերիկյան շուկայում յուրաքանչյուր արժեթղթի/բաժնետոմսի համար` 0.01 ԱՄՆ դոլար, նվազագույնը՝ 4 ԱՄՆ դոլար,
  • Եվրոպական շուկայում յուրաքանչյուր գործարքի համար` 0.1%, նվազագույնը՝ 4 եվրո,
  • Ասիական շուկայում, օրինակ՝ Չինաստան, յուրաքանչյուր գործարքի համար` 0.1%, նվազագույնը՝ 40 HKD։

Ակբա բանկը շարունակում է զարգացնել իր թվային լուծումները՝ հաճախորդներին առաջարկելով ժամանակակից և արդյունավետ ֆինանսական գործիքներ՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Միջազգային ներդրումային գործիքի ներդրմամբ Ակբա բանկը միտված է ձևավորելու վստահելի, ապահով և տեխնոլոգիական միջավայր, որտեղ ներդրումները միջազգային շուկաներում դառնում են հասանելի, պարզ և արագ՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության։

*ETF-ները ներդրումային «զամբյուղներ» են, որոնք հնարավորություն են տալիս մեկ գործարքով ներդրում կատարել միանգամից բազմաթիվ առաջատար ընկերությունների բաժնետոմսերում կամ այլ ակտիվներում՝ նվազեցնելով ռիսկերը։

Interactive Brokers-ը հիմնադրվել է 1978 թվականին և համաշխարհային մակարդակում համարվում է ոլորտի առաջատարներից մեկը։

Interactive Brokers-ը չի ուղղորդում կամ առաջարկում որևէ բրոքերային ընկերության, երրորդ կողմի ֆինանսական խորհրդատուներին կամ հեջ ֆոնդերին՝ ներառյալ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին։ Interactive Brokers-ը «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործընկեր կամ դուստր ձեռնարկությունը չէ։ Interactive Brokers-ը հաճախորդներին մատուցում է գործարքների կատարման և քլիրինգային ծառայություններ: Այստեղ ներկայացվող ոչ մի տեղեկատվություն չի կարող համարվել Interactive Brokers-ի կողմից որևէ արժեթուղթ կամ ֆինանսական գործիք գնելու, վաճառելու, պահելու կամ որևէ կոնկրետ ներդրումային ռազմավարության մեջ ներգրավվելու առաջարկություն: Interactive Brokers-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.interactivebrokers.com կայք։ 

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Իշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան
Ամենադիտված