Ուինսթոն Հաուսն իր մահացած կնոջ հիշատակին որոշեց ինչ-որ յուրահատուկ բան անել։ Նրանք ամուսնացել էին 1962 թ.-ին և այդ պահից ոչ մի օր չէին բաժանվել իրարից։ Բայց ամուսնությունից 33 տարի անց Ջանեթը հանկարծ մահացավ։ Որպեսզի ամոքի վիշտը, Ուինսթոնը 6000 կաղնի տնկեց տնամերձ հողատարածքում։ Այդ օրվանից անցել է ուղիղ 20 տարի...

Ջանեթն ու Ուինսթոն Հաուսը 1960 թ.-ին

    

Այս ամբողջ ընթացքում տեղի բնակիչներից ոչ մեկ սրա մասին չգիտեր։ Բայց մի օր օդապարիկով գյուղ եկավ ոմն Էնդի Քոլլեթ և երկնքից անհավանական մի բան նկատեց։

- Ես օդապարիկ ունեմ, որով պարբերաբար թռիչքներ եմ իրականացնում։ Դա ամենահիասքանչ բանն էր, որ ես երբևէ տեսել եմ բարձունքից,- պատմում է Քոլլեթը։

Սրտի վերևի հատվածը ցույց է տալիս այն տունը, որտեղ մեծացել է Ջանեթը։

Իսկ սրտի մեջտեղում Ուինսթոնը նարգիզներ է ցանել։

Երբեմն Ուինսթոնը, ով արդեն 70 տարեկան է, գալիս է կաղնիների այգի, նստում և հիշում է Ջանեթին, իրենց համատեղ կյանքը։ Նրա հիշողություններում նա միշտ երիտասարդ է և իր համար կմնա աշխարհի ամենագեղեցիկ կինը...