Ի՞նչ տեղի կունենա, եթե Ադրբեջանը հրաժարվի Մինսկի խմբից
ԱշխարհԼրագիր / Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է հայ զինվորների սպանությունը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը պնդում է, որ սա Ադրբեջանի պատասխանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը: Սակայն սա միայն պատասխան չէ, այլ նաեւ մարտահրավեր ու շանտաժ:
Հնարավոր է, որ Ադրբեջանը լարելու է իրադրությունը, որ հասնի գլխավոր նպատակին՝ Մինսկի խմբի կողմից պատժամիջոցներին եւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով բանակցություններից հրաժարվելուն: Ադրբեջանը կարող է գնալ այդ քայլին կամ լիակատար հուսահատության մեջ լինելով, կամ էլ երկրներից մեկի երաշխիքով, որ բանակցություններն այլ ձեւաչափ տեղափոխվեն:
Ադրբեջանն ամեն ինչ արել է, որ ԵԱՀԿ միակ գրասենյակը Հարավային Կովկասում մնա Ստեփանակերտինը: Երեւանի գրասենյակի փակումից հետո Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբին կտրուկ քայլերի է սադրում, որ հրաժարվի վերջինիս ծառայություններից:
Միջազգային հանրությունն ի դեմս Մինսկի խմբի վերջերս հասցեական հայտարարություն է արել՝ մեղադրելով Ադրբեջանին հրադադարի համաձայնագրի խախտման մեջ: Բացի այդ, Եվրախորհրդարանն ու ԱՄՆ Պետդեպը հայտարարություններ ու բանաձեւեր են ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Երեկ Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Վրաստանում առեւանգված լրագրող Աֆղան Մուխթարլըի իրավունքները:
շարունակությունը՝ կայքում