Շքերթի ժամանակ զինվորները շոգից ուշագնաց են եղել․ լուսանկարներ
ԱշխարհՀունիսի 17-ին բրիտանացիները տոնել են թագուհու տարեդարձը, ինչի առիթով պաշտոնական արարողություն է անցկացվել՝ գրում է politeka.net-ը:
Լոնդոնում շքերթի ժամանակ, որին ներկա է եղել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, օդի ջերմաստիճանը հասել է 27 աստիճանի. Լոնդոնի համար դա բարձր և արտասովոր ցուցանիշ է, ինչի պատճառով հինգ գվարդիականներ տոնական արարողության ժամանակ ուշագնաց են եղել: