Պորտուգալիայում եռօրյա սուգ է հայտարարվել
ԱշխարհՊորտուգալիայի կառավարությունն ազգային սուգ է հայտարարել՝ ի հիշատակ երկրի կենտրոնական մասում անտառային հրդեհի զոհերի։ Այդ մասին հայտնել է Publico թերթը։ Սուգը կտևի մինչև հունիսի 20-ը։
Լեյրիա օկրուգում հրդեհի բռնկման պատճառով զոհվել է 62 մարդ։ Մոտ 5 տասնյակ մարդ վիրավորվել է։ Հունիսի 17-ին Պեդրոգան-Գրանդի բնակավայրի շրջանում սկսված հրդեհը մինչ այժմ չի հաջողվել վերցնել հսկողության տակ։ Տարերքի դեմ պայքարում ներգրավվել են հարյուրավոր մարդիկ։
Հրդեհի մարմանը խոչընդոտում են երկրում հաստատված օդի բարձր ջերմաստիճանը և քամին։ Ոստիկանության կարծիքով՝ հրդեհի բռնկման է հանգեցրել կայծակի հարվածը։