Բեյոնսեն ծննդաբերել է
Life35-ամյա Բեյոնսեն և 47-ամյա Ջեյ Զին կրկին ծնողներ են դարձել, այս մասին տեղեկացնում է spletnik-ը: Աստղային այս զույգն այս շաբաթ երկվորյակ է ունեցել:
US Weekly-ին այս տեղեկությունն արդեն հաստատել են զույգի հարազատներին ու մտերիմներին մոտ կանգնած աղբյուրները:
Նշենք, որ Բեյոնսեի հղիության մասին հայտնի է դարձել փետրվարին: Երգչուհին ոչ միայն տեղեկացրել էր, որ իրենց ընտանիքում համալրում է սպասվում, այլ բավականին «անկեղծ» ֆոտոշարք էր ներկայացրել:
«Ես այժմ ունեմ երեք սիրտ»,- ուրախալի լուրն այսպես էր հայտնել Բեյոնսեն:
Նշվում է նաև, որ մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում, այլ տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում: