Մեր երկրին ուժեղ ղեկավար է պետք․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)
«Այսօր մենք կանգնած ենք երկրի զարգացման և անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ, և երկրին անհրաժեշտ է նոր մոտեցում ու նոր որակ»,- Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքից առաջ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանը, ով հրաժարվել է պաշտոնից և միացել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
«Ես ամեն օր շփվում եմ մարդկանց հետ և տեսնում եմ, որ նրանց սոցիալ-տնտեսական վիճակը էապես չի փոխվում։ Այդ պատճառով կարևոր եմ համարում միանալ այնպիսի ուժի, որն ունի հստակ տեսլական, ռազմավարություն, քաղաքական կամք և փորձ՝ իրավիճակը փոխելու համար։
Մարդիկ խաղաղության զգացում չունեն, մեր երկրին ուժեղ ղեկավար է պետք։ Մեր երկրին անհրաժեշտ է առաջնորդություն, որը կարող է իրական, որակական փոփոխություններ բերել՝ ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսության զարգացման ուղղությամբ: Եվ այդ մարդը Սամվել Կարապետյանն է»,-ասաց Յոլյանը։