Հայերեն


Սերժ Սարգսյանից ու Հովիկ Աբրահամյանից ուժեղը

Քաղաքականություն

Lragir.am-ն իր վերլուծականում գրում է․

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանին պետք է տնտեսական փոփոխությունների հիմնարար գործողություններ: «Այսօր մեզ պետք է ոչ թե 1-2 տոկոս տնտեսական աճ, այլ հիմնարար գործողություններ, որոնց կհետևեն երկարաժամկետ և երկնիշ տնտեսական աճերը», ասել է Մինասյանը, նշելով, որ անգամ տրանսպորտային շրջափակման պարագայում Հայաստանը հնարավորություն ունի մարդկային ստեղծագործական կապիտալը դարձնել զարգացման հիմնարար գործոն:
Արծվիկ Մինասյանը շոշափում է կարեւոր խնդիր, ավելի շուտ՝ խնդիրներ: Միայն թե պարզ չէ, թե ում համար, ում առաջ:
Հայաստանի համար Ադրբեջանի եւ Թուրքիայի տրանսպորտային շրջափակումն իհարկե ունի զգալի սահմանափակող նշանակություն, բայց 21-րդ դարը տեխնոլոգիական հեղափոխության, համաշխարհային տնտեսական բովանդակային, խորքային վերափոխումների այնպիսի բնույթ եւ դինամիկա պարունակող դար է, որ տնտեսական զարգացման հնարավորություն կարող է տալ անգամ անմարդաբնակ Մարսում, ուր մնաց Հայաստանում:
Առավել եւս, որ, եթե Հայաստանը երկու կողմից փակ է, ապա առնվազն նույնքան էլ բաց ճանապարհներ ունի՝ Վրաստան եւ Իրան, ու եթե խնդիրը տրանսպորտային հաղորդակցությունն է, ապա այստեղ շրջափակմանը հղում անելուց առաջ նախ հարկավոր է հասկանալ՝ իսկ արդյոք Հայաստանը հնարավորինս լիարժեք է օգտագործում վրացական եւ իրանական ուղղությամբ տնտեսական զարգացման հնարավորությունները:
Այստեղ արդեն կհանգենք մի իրողության, երբ ակնառու է դառնում, որ Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրը ոչ թե Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումն է, այլ ինքնիշխանության բավարար մակարդակի բացակայությունը:
Հետեւաբար, Հայաստանի տնտեսական եւ համակարգային խնդրի լուծումը ամենեւին էլ Արցախի խնդրի «կարգավորման» արհեստածին մոտեցումը չէ, այլ ինքնիշխանության խնդրի համահասարակական գիտակցումն ու ըստ այդմ գործողությունների իրականացումը: Իսկ դրանց համար Արցախի խնդիրը ոչ թե բեռ է, այլ հնարավորություն:
Իսկ քանի դեռ ամբողջապես չի գիտակցված ինքնիշխանության խնդիրը, ինչպես նաեւ դրա խորքային արմատը, Հայաստանը չի կարող տոկոսային թվաբանությունից դուրս գալ եւ անցնել համակարգային վերափոխումների քաղաքականության, որտեղ տոկոսները կլինեն արդեն արդյունք, ոչ թե նպատակ:
Ըստ այդմ, Հայաստանի տնտեսությունը կարող է նույնիսկ երկնիշ աճ արձանագրել, բայց դա ամենեւին չի կարող նշանակել ինքնիշխանության աճ, տնտեսական, համակարգային որակի եւ արդյունավետության աճ: Դրա օրինակը մենք ունենք, երբ մի քանի տարի շարունակ Հայաստանի տնտեսությունն աճում էր երկնիշ, իսկ արտաքին գործերի նախարարը նույնիսկ վագր էր որակում այդ տնտեսությունը, բայց իրականում այդ վագրի վզին էր հագցվում մի հսկա շղթա, որը տանում էր դեպի Ռուսաստան:
Դաշնակցությունը, որի ներկայացուցիչն է Արծվիկ Մինասյանը, թերեւս ամենից լավ պետք է պատկերացնի այդ իրողությունը, քանի որ այդ ժամանակ հանդիսանում էր իշխանության քաղաքական հենարաններից մեկը: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, Դաշնակցությունը նույնիսկ հորդորել է Ռոբերտ Քոչարյանին երկնիշ աճի պայմաններում կատարել քայլեր վիճակագրական աճը որակականի բերելու համար:
Այդ քայլերն իհարկե կնվազեցնեին աճի տեմպը որոշակիորեն, սակայն հնարավորություն կտային ձեւավորել տնտեսության երկարաժամկետ դիմադրունակության եւ մրցունակության ռեսուրս: Բայց, որոշիչը եղել է իհարկե իշխանական կոնյունկտուրան, «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով:
Եվ ջրհեղեղն իհարկե անխուսափելի էր, քանի որ հետո էլի գերական լինելու էր իշխանական կոնյունկտուրան, որի հետեւանքով Հայաստանում առ այսօր չեն կատարվում համակարգային վերափոխումների համար կենսականորեն անհրաժեշտ քայլերը:
Այդ պայմաններում իսկապես զարմանալի է, թե ու՞մ է ասում Արծվիկ Մինասյանը, որ պետք է ոչ թե 1-2 տոկոս տնտեսական աճ, այլ հիմնարար գործողություններ: Ո՞վ է խոչընդոտում դրան այսօր: Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Հովիկ Աբրահամյանը: Եթե նրանք չեն խոչընդոտում, ապա ո՞վ է կամ ի՞նչը, որ նախագահից ու վարչապետից ուժեղ է եւ խոչընդոտում է Հայաստանի տնտեսության հիմնարար վերափոխումներին, պահելով այն զուտ «վիճակագրական ծուղակում»:
Թե՞ այդուհանդերձ գործ ունենք քարոզչական ծուղակի հետ, որում փորձում են պահել հանրությանը, համոզելով, թե պետք չէ կառավարության աշխատանքը չափել տոկոսներով, քանի որ իրենք ավելի խորը գործ են անում եւ 1-2 տոկոսով չէ, որ այն պետք է գնահատել:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված