Որոնք են աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաները
LifeՓորձագետները համեմատել են Գերմանիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավտոմեքենաների սեփականատերերի կարծիքների հիման վրա 8 հետազոտություններն այն մասին, թե որքան հաճախ են տրանսպորտային միջոցները հայտնվում վերանորոգման կետերում: Արդյունքում կազմվել է աշխարհում ամենավստահելի մեքենաների ցանկը: Այս մասին գրում է 360tv.ru-ն՝ հղում տալով Drom.ru-ին:
Հուսալիության հարցով թեթև ստանդարտ մոդելների շարքում առաջատար է դարձել «Honda Jazz»-ը: Ավտոմեքենան բարձր արդյունքներ է ցույց տվել բոլոր երկրներում, որտեղ հարցրել են սեփականատերերին: Առաջին դասի մեքենաների շարքում առաջատար է դարձել «AudiA1»-ը:
Քրոսովերների շարքում ֆավորիտ է դարձել Ռուսաստանում հայտնի «Duster»-ը: Խոսքը միայն Ռումինիայում հավաքվող մոդելների մասին է:
«C»-դասի մեքենաների շարքում լավագույնը ճապոնական «Мazda 3»-ն է, պրեմիում դասի մեքենաների թվում՝ «Audi A3»-ը: