Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ
ՏնտեսությունՄեծ Բրիտանիան թևակոխել է վերականգնվող էներգետիկայի զարգացման աննախադեպ փուլ։ 2026 թվականի ապրիլի սկզբին երկիրը երկու օր անընդմեջ թարմացրեց արևային էներգիայի արտադրության ազգային ռեկորդը։ Ազգային էներգետիկ համակարգի օպերատորի (NESO) տվյալներով՝ արտադրողականությունը հատել է 14,4 գիգավատի (ԳՎտ) սահմանագիծը, ինչը բավարար է միաժամանակ շուրջ 11 միլիոն տնային տնտեսություն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։
Այս ցուցանիշը ծածկել է երկրի ցերեկային պահանջարկի զգալի մասը՝ նվազեցնելով կախվածությունը թանկարժեք բնական գազից։ Ռեկորդային ցուցանիշներին զուգահեռ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն տվեց երկրի խոշորագույն արևային կայաններից մեկի՝ Springwell Solar Farm-ի կառուցմանը։ Լինքոլնշիր կոմսությունում տեղակայվող այս նախագիծը, որն իրականացվում է EDF Renewables-ի և Luminous Energy-ի կողմից, ունենալու է 800 ՄՎտ հզորություն։
Ակնկալվում է, որ այն տարեկան էներգիա կմատակարարի ավելի քան 180,000 տնային տնտեսությունների։ Չնայած բնապահպանական օգուտներին, որոշումը միանշանակ չի ընդունվել։ Էներգետիկայի նախարար Էդ Միլիբենդը հայտնվել է քննադատության կենտրոնում։ Տեղի ակտիվիստները և «Springwell Solar Action Group»-ի անդամները պնդում են, որ նախարարը «առաջ է մղել» նախագիծը՝ անտեսելով տեղացիների մտահոգությունները։ Հիմնական խնդիրը հողատարածքների կորուստն է. կայանը զբաղեցնելու է շուրջ 4,200 ակր (մոտ 1,700 հեկտար) գյուղատնտեսական նշանակության հողեր։ Ընդդիմախոսները սա որակում են որպես բնապատկերի և բերրի հողերի «ոչնչացում»՝ նշելով, որ նմանատիպ նախագծերը պետք է տեղակայվեն արդյունաբերական գոտիներում կամ տանիքների վրա, այլոչ թե վարելահողերում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]