Հայերեն

Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի մեծ թափ են ստանում ոչ միայն հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ ագրեսիվ հակաքարոզչությունը իշխանական կամ իշխանամերձ շրջանակներից (ինչը «սովորական» ու, որքան էլ տարօրինակ չհնչի, շատ բնական է), այլև «խայթոցների» փոխանակումը հենց ընդդիմադիրների միջև:

Ստեղծված իրավիճակում, երբ երկիրն աղետի տարած փաշինյանական իշխանությունը վարկանիշային առումով ընկած վիճակում է, ցավալի է դիտարկել ընդդիմադիր ուժերին մասնատման տանող լրացուցիչ դրսևորումները: Կրկնենք, շատ հասկանալի է, որ փաշինյանական քարոզչության կամ ՔՊ-ի սատելիտների կողմից հետևողականորեն սլաքներ են ուղղվում հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ: Բայց բացարձակապես անընկալելի է, երբ նման ազդակներ դրսևորվում են ընդդիմադիր ընկալվող սեգմենտից: Ակնհայտ է, որ այդ վերջին դրսևորումները անհրաժեշտ է արագորեն մարել, թույլ չտալ, որ դրանք ծավալվեն ու «քար գցեն» իշխանափոխության առումով մի ամբողջ ժողովրդի ունեցած հնարավորության վրա:

Առնվազն ընթացիկ քաղաքական իրավիճակում կարելի է հստակ արձանագրել, որ կա երեք հիմնական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն՝ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ, որոնք այս պահի դրությամբ ունեն հստակ հնարավորություն Փաշինյանին հեռացնելու համար: Հետևաբար, ցանկացած քար՝ նետված նրանց ուղղությամբ, նշանակում է ճանապարհին փայտ դնել անիվների տակ, այսինքն՝ նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը:

Իրենց հերթին՝ այդ ուժերն ու նրանց առանցքային ներկայացուցիչները պետք է հասկանան ու իրենց հաշիվ տան, որ հանրության ճնշող մեծամասնությունն իրենցից ակնկալում է մեկ գլխավոր բան. հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ն: Դա է հանրային գլխավոր պահանջն ու ակնկալիքը, անկախ այն բանից, թե նշված երեքից յուրաքանչյուրը «մրցանակային» որ տեղում կլինի ձայների հաշվարկից հետո: Փաշինյանի իշխանությունից հոգնած, զզված, նրա ու ՔՊ-ի բերած աղետներից, կորուստներից ու ավերներից ձերբազատվել կամեցող շուրջ 70-75 տոկոս մեծամասնության համար էական չէ, թե հատկապես որ մի ընդդիմադիր ուժն ավելի շատ ձայն կստանա:

Ավելին, կարծում ենք, որ թե՛ քաղաքական դաշտին, թե՛ հանրության և ընտրողների ճնշող մեծամասնությանն ուղղված հրաշալի ազդակ կլինի այն, որ թե՛ նշյալ երեք հիմնական ուժերը, թե՛ ընտրությանը մասնակցող մյուս բոլոր իրապես ընդդիմադիր ուժերը հանդես գան համատեղ հայտարարությամբ: Ընդ որում, երկարաշունչ տեքստերի, ճոխ արտահայտությունների կարիք չկա: Ընդամենը 2-3 կետ, պայման, կանոն: Նախ՝ որ բոլոր ստորագրող կողմերի նպատակն այս իշխանություններին հեռացնելն է, և որ ստորագրող ուժերց ոչ մեկը ոչ մի դեպքում ՔՊ-ի հետ կոալիցիա չի կազմի: Երկրորդ՝ պարտավորվածություն այն մասին, որ մեկը մյուսի դեմ չի պայքարելու, միմյանց դեմ հակաքարոզչություն չեն անելու, ամեն մեկն իրեն է ներկայացնելու և իշխանությունների հեռացման իր տեսլականը: Վերջապես՝ որ բոլորը պարտավորվում են տեր կանգնել ժողովրդի քվեին (թե՛ ընտրությունների վերահսկման առումով, թե՛ հետընտրական գործընթացների) և միասին ձևավորել նոր, ազգային իշխանություն:

Սա պետք է լինի հիմնական այդքան չարչրկվող «միասնականության» հենքը: Մնացածը խոսակցական թեփ է, եթե կուզեք՝ «լոլոներ»: Իսկ համատեղ հայտարարությունը կամ հռչակագիրը կլինի կարևոր քաղաքական ակտ ու շատ լավ ուղերձ հանրությանը՝ միաժամանակ արտահայտելով պայքարի մեջ մտած ընդդիմադիրների վճռականությունը՝ Փաշինյանի ու ՔՊ-ի աղետաբեր իշխանավարման մղձավանջին վերջ տալու հարցում:

Մենք անծանոթ չենք հայրենի քաղաքական դաշտի դերակատարներին: Բայց եթե չիմանայինք էլ, որ նրանց միջև, այսպես ասենք՝ տարաձայնություններ կան, ապա վերջին շրջանը բավարար էր դրա մասին պատկերացում կազմելու համար: Բայց այս պահին շատ կարևոր է այդ հին ու նոր նեղսրտումները, տարաձայնությունները կամ դժգոհությունները մի կողմ դնել, դա հետո էլ կարելի է քննարկել ու ինքնակարգավորել: Միջանձնային, միջկուսակցական հարաբերությունները, «նեղացածությունը», «խռովածությունը» շատ փոքր, շատ չնչին հարցեր են՝ համեմատած այն բանի հետ, ինչի համար «հավաքվել» ենք:

Երկրի, ժողովրդի, սերունդների ճակատագրի հարցն է դրված: Հայաստանի՝ հայկական լինելու, ժողովրդի ազգային ինքնության պահպանման հարցն է դրված: Հարկավոր է կենտրոնանալ գլխավոր այդ հարցերի վրա և թույլ չտալ, որ նեղ՝ վերը նշված փոքր հանգամանքները ոտք գցեն ու խանգարեն հասնել հիմնական խնդրի լուծմանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված