Լավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
ԱշխարհԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ապրիլի 13-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված հարձակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիների որոնմանը: Մոսկվան և Անկարան պատրաստակամություն են հայտնել աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
Ֆիդանը անդրադարձել է նաև Ուկրաինայի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումներին և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցային գործընթացի վերսկսման հեռանկարներին՝ վերահաստատելով այդ նպատակով ստամբուլյան հարթակը տրամադրելու պատրաստակամությունը:
Լավրովը ներկայացրել է ներկա փուլում կիևյան ռեժիմի գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ գնահատականները: