Եվրոպա լիգա. «Շիրակը», «Գանձասար-Կապանը» և «Փյունիկը» կմրցեն…
ՍպորտՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում տեղի ունեցավ նաև Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: «Շիրակի» մրցակիցն է Սլովենիայի «Գորիցան», իսկ «Գանձասար-Կապանա» կխաղա Մոնտենեգրոյի «Մլադոստ» թիմի հետ:
Երևանի «Փյունիկին» էլ բաժին է հասել Սլովակիայի «Սլովանը»: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 29-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 6-ին: «Շիրակն» առաջին հանդիպումը կանցկացնի Գյումրինում, իսկ «Փյունիկն» ու «Գանձասար-Կապանը» մրցակցի հարկի տակ: