Ուրիխանյանը՝ երկընտրանքի առաջ
ՀասարակությունԱռաջին / ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնվել է երկընտրանքի առաջ: Կամ պետք է ներկայանա դատարան և պնդի նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները, կամ՝ գնա և հրաժարվի իր ցուցմունքներից և նշի, որ «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի հետ ունեցել է որոշակի համագործակցություն և հիմա որևէ բողոք չունի նրա դեմ: Սակայն ինչպես երևում է, Ուրիխանյանը չի կարողանում ընտրություն կատարել: Նա արդեն 3 դատական նիստի չի ներկայանում տարբեր պատճառաբանություններով: Եվ եթե հունիսի 22-ին Ուրիխանյանը դատարան չներկայանա, նրա նկատմամբ բերման ենթարկելու որոշում կկայացվի: Այդ պահանջը նախօրեին կայացած դատական նիստին դրեց նաև Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նա պնդեց, որ կամ պետք է Ուրիխանյանը բերման ենթարկվի, կամ իր պաշտպանյալի՝ Անի Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխվի:
Մեզ հասած տեղեկություններով՝ Ուրիխանյանը վճռական է տրամադրված: Նա դեռ իր շրջապատում հայտարարում է, որ գնալու է դատարան և պատռելու է Անի Հովհաննիսյանի դիմակը, ինչի համար ունի բավարար ապացույցներ, որոնք ներկայացնելու է միայն դատարանում: Դրանից զատ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ուրիխանյանին հանձնարարել է վերջնականապես փակել թեման՝ կամ գնալ դատարան, պատմել ամբողջ ճշմարտությունը, հաստատել իր նախաքննական բողոքն ու ապացուցել դրա ճշմարտացիությունը, կամ հակառակը, բայց փակել թեման: Բոլորը սպասում են Ուրիխանյանի որոշմանը: Ծառուկյանը Ուրիխանյանին զգուշացրել է, որ եթե անգամ նա կարող է դատարանում ապացուցել իր ճշմարտացիությունը, որ Անի Հովհաննիսյանը իրենից շորթում է կատարել, ապա կարող է գնալ անգամ դրան, անկախ նրանից, որ դրա արդյունքում Անի Հովհաննիսյանը հնարավոր է մնա կալանքի տակ:
շարունակությունը՝ կայքում