Գալուստ Սահակյանը բացահայտել է իշխանության գաղտնիքը
ՔաղաքականությունԱռաջին / ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել նաև 2018 թվականից հետո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:
«Իհարկե, ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը կմնա։ Ինչպես Կարեն Կարապետյանը, այնպես էլ մեր թիմի անդամները կմնան, բայց երկրի ղեկավարությունը՝ կապված ապագայի հետ, կմնա Սերժ Սարգսյանը»,– ասել է Գալուստ Սահակյանը։
Այնպիսի տպավորություն է, որ Սահակյանը ոչ թե մասնավոր կարծիք է հայտնել, այլ բարձրաձայնել է այն խոսակցությունները, տրամադրությունները, որոնք առկա են վերնախավում: Իսկ Սահակյանը չնայած այսօր շարքային պատգամավոր է, բայց գոնե առայժմ վերնախավի մեջ է՝ թեկուզ իներցիայով կամ այն հանգամանքով պայմանավորված, որ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ է:
Ընդ որում, Գալուստ Սահակյանի ասածը երկու ձևով կարելի է հասկանալ, որ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո պաշտոնապես մի կարճ ժամանակ հեռանալու է՝ հետո վարչապետի պաշտոնին վերադառնալու նպատակով, կամ էլ Սարգսյանը երկիրը շարունակելու է ղեկավարել ՀՀԿ նախագահի պաշտոնում, իսկ իրականում այն քրեաօլիգարխիկ համակարգի միջոցով, որը փաստացի երկրի տերն է, և որին այդպես էլ որևէ այլընտրանք Կարեն Կարապետյանը չստեղծեց:
շարունակությունը՝ կայքում