Հայերեն

«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեփական հաղթանակի վրա վստահ իշխանության ներկայացուցիչներն իրենց մրցակիցների հանդեպ դիմում են քայլերի, որոնք չպետք է բնորոշ լինեն «վստահի» հոգեբանությունն ունեցողին։ Գործողություններն ու խոսքը ցայտնոտային են, հախուռն, կտրված իրականությունից։ «Վստահություն, բնականաբար, չունի, նույնիսկ մարդու մտքերի արտահայտումից երևում է՝ ներքին վստահությունը կա, թե չկա։ Եթե լինում է ներքին վստահություն, ձայնի տոնայնությունից, տեմբրից, նրա բերած հիմնավորումներից պարզ է դառնում՝ մարդուն կարելի է հավատալ, արժանահավատ է խոսում, թե ոչ։ Իշխանությունների խոսույթը և արժանահավատությունը շատ տարբեր բաներ են, բացարձակ համադրելի չեն։ Խոսում են ինչ-որ բանի մասին, որը չի կարող իրականություն լինել, այն է՝ 65 տոկոս ձայն հավաքելը։ Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ ստում են, ինչպես նաև յուրաքանչյուրս իր շրջապատում մարդկանց հետ զրույցի ընթացքում ևս տեսնում է, որ նրանք ստում են։ Չկա այդպիսի աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Հաջորդ կողմից՝ իմ ազգը չի կարող ուղղակի ներել Նիկոլ Փաշինյանին. պետության շարունակական մասնատումներ, հանձնումներ, պետության հիմքերի խարխլումներ, հարձակումներ տարբեր սոցիալական խավերի վրա, դրանք բոլորը, որ հանրագումարի բերենք, ուղղակի հնարավոր չէ ներել այս մարդուն, հետևաբար քարոզչությունը տպավորություն է ստեղծում, որ, այնուամենայնիվ, իրենց բնավորության համաձայն, փորձում են մարդկանց մանիպուլացնել և խաբել, որպեսզի մարդը ընտրություն կատարելու ժամանակ հետևյալ կերպ մտածի՝ մեկ է, Նիկոլ Փաշինյանը ընտրված է, գնանք մեր ձայնը տանք իրեն և իշխանության հետ պրոբլեմներ չստեղծենք։ Սա է Փաշինյանի քարոզչական հիմնական նպատակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Ստացվում է, որ իր գործողություններով և խոսույթով Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլորին ասել՝ մենք վերընտրվելու ենք, մի գնացեք ընտրատեղամաս։ Ոչ մեկ անգամ ենք խոսել այն մասին, որ ընտրություններին բարձր մասնակցությունն է Նիկոլ Փաշինյանի չվերընտրվելու առաջին նախապայմանը։ «Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը շատ ակտիվ է ընտրական պրոցեսներում։ Եթե հատկապես մարզերում դիտարկում ենք ընտրությունների օրվա պատկերը, տեսնում ենք, որ, կարծես թե, ինչ-որ տոնակատարություն լինի։ Մարդիկ շատ երջանիկ, ուրախ, մեկը մյուսի հետ շատ լավ շփումներով գնում են ընտրությունների, ինչ-որ խմբերով ճաշկերույթներ են կազմակերպում և այլն։ Այս ակտիվ էլեկտորատը միանշանակ գնալու է ընտրության։ Ընդդիմության ձայները, այսինքն՝ մեր էլեկտորատը, շատ ավելի պասիվ է։ Մեկն իր բիզնես գործունեությունից հոգնած տուն է վերադառնում, ընտրատեղամաս չի մտնում, հաջորդը՝ աշխատանքից, մեկ ուրիշն ուղղակի տանից դուրս չի գալիս այդ օրը և այլն։ Այստեղ խնդիրը հետևյալն է. ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս։ Նման պարագայում արդեն Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ընտրություններին ընդառաջ և դեռ ամիսներ առաջ իրավական տիրույթում բազմաթիվ գործընթացներ սկսվեցին, որոնց ընթացքում հոգևոր հայրերից մինչև գործարար, քաղաքացուց մինչև քաղաքական շարժումներին մասնակցող կանայք ձերբակալվեցին, նաև կալանավորվեցին։ Կարծիք կա, որ ապրիլմայիս ամիսներին նման ճնշումները կարող են սաստկանալ։ Բայց մյուս կողմից՝ սա կարող է նաև փողոցային պայքար գեներացնել Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչը ևս բացառված չէ։ «Նիկոլ Փաշինյանը գնալու է յուրաքանչյուր ծայրահեղ քայլի, որովհետև նրա համար իշխանության պահպանումը և իր վերարտադրությունը կենաց-մահու կռիվ է։ Հետևաբար, գնալու է յուրաքանչյուր քայլի, գնալու է ձերբակալությունների, այդ թվում՝ հաշվարկված է գնալու, այսինքն՝ այնպիսի ձերբակալությունների, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ քարոզարշավի վրա՝ ընդդիմադիրների դիրքերը թուլացնելու առումով, բայց և, միևնույն ժամանակ, համընդհանուր փողոց չգեներացնի։ Այսպիսի հաշվարկված ձերբակալությունների միանշանակ գնալու է, և ձերբակալություններն ամենափափուկ գործիքներն են, որ կիրառելու է։ Օրերս մեր թիմակիցներից մեկն ընդամենն իր շրջապատի հետ շփումներում, պահպանելով խոսույթը, նշել էր, որ պետք է Նիկոլ Փաշինյանին ձայն չտալ, դրան միանգամից հետևել էր զինկոմիսարիատից ծանուցումը՝ 25-օրյա վարժանքների մեկնելու։ Հաջորդի դեպքում՝ բիզնեսի վրա հարձակումներ, մեկ ուրիշին ոստիկանությունը կանչում է և հետը զրույց է ունենում։ Այսպիսի տարբեր միջամտություններ անընդհատ լինում են»,-հավելում է նա։

Զրույցի ավարտին՝ տնտեսության մասին։ Անհանգստացնող են Ռուսաստանի Դաշնությունից եկող ազդակները՝ Ջերմուկի արտահանման, կոնյակի գործարանի լիցենզիայի հետ կապված և այլն։ «Նախ՝ անդրադառնամ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը։ Դեռևս վստահ չեմ, որ այդ հանդիպումը տնտեսական օրակարգի շուրջ է եղել, ենթադրում եմ՝ քաղաքական, ընդ որում՝ Ռուսաստանի շահերից բխող որոշակի զրույց է եղել։ Դեռևս չեմ կարող ասել, թե ինչ ակնկալիք է ունեցել ռուսական կողմը, և որքանն է բավարարվել, բայց ամեն դեպքում դեռևս տնտեսական մեսիջներ են գալիս Ռուսաստանից՝ հնարավոր վատատեսական սցենարներ, « Ջերմուկի», Լարսի անցակետով տարբեր ապրանքների հետ կապված սերտիֆիկացման հարցեր ու բարդություններ և այլն, բայց հողի վրա ռեալ աշխատանք, որ արգելվի Հայաստանի Հանրապետությունից արտահանումը կամ առևտրաշրջանառության վրա էական ազգություններ լինեն, փառք Աստծո, դեռևս չունենք։ Եթե հանկարծ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշեն, որ պետք է Հայաստանին տնտեսական պատժի ենթարկեն, ապա Հայաստանի Հանրապետության գոյությունն առհասարակ կվտանգվի։ Սկսենք վառելիքա-էներգետիկ համակարգից։ Հայաստանի էներգետիկայի 72 տոկոս հումքը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Մոտավորապես 30-ից 31 տոկոսը՝ ջերմաէլեկտրակայանները, մոտավորապես 30-ից 32 տոկոսն ատոմակայանն է ապահովում Հայաստանի ներքին էլեկտրաէներգիայի սպառում։ Սա ենթադրում է արդեն հոսանքի անջատումներ, ինչն իր հերթին բերելու է արտադրության կանգ, և լրացուցիչ, այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների փնտրտուքը հանգեցնելու է գնաճի, ընդ որում՝ եթե հնարավոր լինի գտնել այդ աղբյուրները։ Վառելիքային մակարդակում ևս, բնականաբար, հանգեցնելու է գնաճի, հերթերի, և շատ տրանսպորտային միջոցներ չեն կարողանալու օգտվել դրանից, որովհետև պետք է քվոտավորված օգտագործեն։ Օրինակ՝ թեկուզ նույն վառելիքային համակարգը առաջնահերթություն կարող է սահմանել բավարարել միայն բանակի պահանջարկը։ Հետևաբար, առևտրային շրջանառության մեջ վառելիքի դեֆիցիտն էական ազդեցություն է թողնելու։ Ապրանքների արտահանման մասով. Հայաստանի արտահանման հիմնական շուկան՝ խմիչքների, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և այլն, Ռուսաստանն է։ Կտեսնենք գյուղատնտեսների գյուղարտադրանքի փտումներ, դրանց վաճառքի կանգ, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների, այդ թվում՝ տնային տնտեսությունների դժգոհություններ և բողոքի ակցիաներ, կտեսնենք գործարանների փակումներ, աշխատատեղերի կրճատումներ, համատարած գործազրկություն՝ իրենց բոլոր բացասական հետևանքների շղթայական ռեակցիայով, այսինքն՝ գործազրկությունը կբերի աղքատության, աղքատությունը կտանի արտագաղթի տրամադրվածության։ Շատ վնասակար հետևանքներ կլինեն, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման բան տեղի չունենա»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. Կարապետյան
Ամենադիտված