15-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել
ՀասարակությունՀունիսի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 45 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: