Որոշումը կայացվե՞լ է
ՔաղաքականությունԼրագիր / Կառավարությունը հավանություն է տվել եւ խորհրդարան ուղարկել Հայաստանի 2017-2022 թվականների կայուն զարգացման ծրագիրը, որը նախատեսում է լայնամասշտաբ բարեփոխումներ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ ծրագրում նշված են արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում կառավարության հրամայականները եւ տեսլականը, որոնք խորացնում են կապը ազատ ու անկախ Հայաստանի ու Արցախի միջեւ եւ Հայաստանի անվտանգությունը՝ որպես տնտեսական զարգացման գրավական:
Այս շաբաթ խորհրդարանը կքննարկի ծրագիրը, եւ կասկած չկա, որ խորհրդարանական մեծամասնությունն ի դեմս ՀՀԿ-ի հավանություն կտա դրան: Մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն վարչապետի հայտարարությունն այն մասին, որ տնտեսական զարգացման գրավական է դիտարկվում անվտանգությունը, խոսում է Հայաստանի տնտեսության կառուցվածքի նախապատրաստվող փոփոխության, ավելի ճիշտ՝ նոր Սահմանադրությանը դրա «հարմարեցման» մասին:
շարունակությունը՝ կայքում