Ժողովրդական երգի երեկո Նոյեմբերյան քաղաքում
LifeՄեր օրերում հոգևոր հացի պակաս ունենք: Այդ քաղցը լրացնելու, ոգևորություն արթնացնելու և ժողովրդական երգի գոհարները տարածելու համար երիտասարդ երգիչներ Մասիս Հունանյանն ու Եվա Եգանյանը որոշել են մեծ նախագիծ իրականացնել` կապված մարզերում ժող. երգը լայնորեն քարոզելու հետ:
Զրուցեցինք Մասիս Հունանյանի հետ, ով մեզ մանրամասներ պատմեց՝ կապված համերգի հետ.
«Համերգի միտքը իմ և նոյեմբերյանցիներինն էր, իսկ ես սիրով ընդունեցի: Երգչուհու ընտրության հարցը համաձայնեցրինք տեղի կազմակերպիչների հետ և որոշեցինք, որ համերգը պետք է կայացնենք Եվա Եգանյանի հետ: Սահմանամերձ գոտիներում համերգով հանդես գալը ինձ համար գերագույն հաճույք է: Այնտեղ մարդիկ կարոտով են սպասում մեզ, աշխատում եմ կոլեգաներիս հետ մարզերում համերգներով հաճախ լինել: Ասեմ, որ այս ամենը շարունակական բնույթ է կրում, համերգներ նախատեսվել են նաև այլ մարզերում, մեկնում եմ համերգների Ռուսաստանի Դաշնություն, գնալ-գալուց հետո անպայման կտեղեկացնեմ, թե որ մարզերն ենք նախատեսել համերգներ»:
Նյութը պատրաստեց՝ Past.am-ը