Հայերեն

Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ազգային ժողովում՝ քպական մենության մեջ, Փաշինյանը հայտարարեց, թե հայ-ռուսական հարաբերությունները «բարձր մակարդակի վրա են», իբր՝ ամեն ինչ լավ է: Փաշինյանը, որ մշտապես լարվածության է տարել հայ-ռուսական հարաբերությունները, հիմա փորձում է հրապարակայնորեն դիրքավորվել որպես համարյա ռուսամետ, անգամ՝ ռուսական քարոզչության եզրաբանությունն է փոխառել, «ինոագենտներից» է խոսում ու նման բաներ:

Ակնհայտ է, որ Փաշինյանը բլեֆ է անում ու «վա բանկ» է գնում՝ փորձելով ցույց տալ, թե ՌԴ նախագահ Պուտինի հետ իր վերջին հանդիպումը ոչ թե արտաքին-քաղաքական տապալում էր, այն էլ՝ դղրդյունով, այլ հակառակը՝ «ամեն ինչ հրաշալի է...»: Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն այդ մանիպուլ յացիային դիմում: Պարզ պատասխանը նույնպես ակնհայտ է. Փաշինյանը հրաշալի տեղյակ է հանրային տրամադրություններին: Իսկ հանրային տրամադրություններն այնպիսին են, որ հասարակության ճնշող մեծամասնությունը՝ ա) կողմ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը, բ) դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուն, գ) հասկանում է, որ դա վատ հետևանքներ է ունենալու անմիջականորեն յուրաքանչյուրի կյանքի որակի ու կենսամակարդակի վրա, դ) տեսել է Պուտինի հետ Փաշինյանի վերջին հանդիպումը ու հասկացել, որ վիճակը չափազանց լուրջ է ու ոչ դրական:

Դրա համար էլ Փաշինյանը ներքին լսարանի, հատկապես իր՝ արդեն տատանվող կողմնակիցների վրա փորձում է տպավորություն թողնել, թե բոլորը «սխալ» տեսանյութ են դիտել, իրականում ինքը շատ էլ լավ հարաբերությունները կարգավորել է Պուտինի հետ: Բայց դա զուտ նախընտրական, քարոզչական «փուչիկ» է: Փաշինյանի նշած «հաջող հանդիպումից» մեկ օր անց ռուսական պաշտոնական լրատվամիջոցը հրապարակում է հարցազրույց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Հարցազրույց, որ լի է զուսպ, բայց բավականին կոշտ գնահատականներով, թե Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները խզել ցանկացող Փաշինյանի կառավարությունը ինչ տնտեսական ծանր հետևանքների կարող է բերել Հայաստանին:

Վստահ ենք, որ Հայաստանում շատ-շատերին է հետաքրքրում ու մտահոգում, թե ինչ ծանր հետևանքներ կարող են լինել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, ԵԱՏՄ-ից դուրս գալու (մեկը մյուսին համարժեք է), ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարած արկածախնդրական արտաքին քաղաքականության հետևանքով:

Քանի որ այս հարցը նոր չէ, կան բազմաթիվ փորձագիտական գնահատականներ առ այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը) կարող է կրճատվել 25-40 տոկոսով: Վերցնենք միջինը՝ 30 տոկոսով: Պարզ ու մատչելի տարբերակով ասած՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կհանգեցնի այն բանին, որ Հայաստանում բոլոր բնակիչների եկամուտները, ապրուստի միջոցները առնվազն 30 տոկոսով կկրճատվեն: Փաշինյանական պաշտոնյաներն ու նրանց յուրային օլիգարխները դա միգուցե չզգան էլ, բայց ցանկացած նորմալ քաղաքացի անմիջապես իր մաշկի վրա կզգա հետևանքները: Որովհետև կկրճատվեն նաև բյուջեի միջոցներն ու հատկացումները:

Ավելի պարզ: Փաշինյանի՝ այդքան «բարձրամակարդակ» ներկայացրած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն ուղիղ տեքստով ասաց (նույնն է, թե՝ զգուշացրեց), որ եթե 2024-ին հայ-ռուսական առևտրաշրջանառությունը 11 մլրդ դոլար էր կազմել, ապա 2025-ին այն նվազել է մինչև 6,4 մլրդի, թեպետ էլի բարձր է, քան ռուս-ադրբեջանական առևտրաշրջանառությունը: Բայց հիմնականն այն է, որ այդ 6,5-ի մեջ 1,2 միլիարդ դոլարը Հայաստանից ռուսական շուկա արտահանվող գյուղմթերքի, գինիների, ծաղիկների մասնաբաժինն է: Այսինքն, եթե խզվում են Ռուսաստանի հետ հարաբերությունները (իսկ Փաշինյանը հենց այդ գծի վրա է, ինչ էլ որ ԱԺ ամբիոնից հայտարարի), ապա Հայաստանի գյուղմթերք արտադրողները զրկվում են ռուսական ու ԵԱՏՄ շուկայից, այդ 1,2 միլիարդ դոլարի արտադրանքն իրացնելու հնարավորությունից ու դրանից ստացվող եկամուտներից: Սա նշանակում է՝ սնանկացած գյուղացիական տնտեսություններ, նշանակում է՝ աղետ Հայաստանի գյուղատնտեսության կամ այդ գյուղատնտեսությունից այս 8 տարվա մեջ մնացած բեկորների համար:

Բայց դա էլ ամենը չէ: Նույն Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված վերոհիշյալ հարցազրույցում շատ պարզ ասում է, որ եթե Հայաստանի կառավարությունը գտնում է, որ ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող գործել Հայաստանում, ապա ինչո՞ւ պիտի հայկական ընկերություններն ու գործարարները Ռուսաստանում գործելու և փող աշխատելու հնարավորություն ունենան: Ովքեր չհասկացան, «թարգմանենք». Ռուսաստանը Փաշինյանին պարզից էլ պարզ ասաց՝ եթե շարունակելու եք ռուսամետ գործիչների, այդ թվում՝ ռուսական գործարարների (նկատի է առնվում նախ՝ Սամվել Կարապետյանը) հետապնդումները, ապա սպասեք պատասխան համարժեք քայլերի: Չենք մոռացել, չէ՞, թե որքան հայ է ապրում ու աշխատում Ռուսաստանում:

Բայց այն, որ տասնյակ ու տասնյակ հայ գործարարներ ու նրանց հետ շաղկապված հազարավոր ու տասնյակ հազարավոր հայ մարդիկ կտուժեն անմիջականորեն, ու կտուժեն Փաշինյանի «քաղաքականության» հետևանքով, դեռ «ծաղիկներն» են: Էլ ավելի հազարավոր, տասնյակ հազարավոր հայ մարդիկ էլ չեն կարողանալու Ռուսաստան «խոպան գնալ», գնացածները չեն կարողանալու այնտեղ մնալ, իսկ եթե մնան էլ, ապա չեն կարողանալու Հայաստան գումար փոխանցել:

Հա, ամենից կարևորի մասին: Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի համար նշանակելու է նաև այն, որ ներկայի 177 դոլարի փոխարեն ռուսական բնական գազը Հայաստանն ստիպված կլինի գնել Եվրամիության գներով՝ 1000 խմ-ն 600 և ավելի դոլարով: Դա նշանակում է էլեկտրաէներգիայի, առհասարակ, կոմունալ ծառայությունների շոշափելի թանկացում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների թանկացում, հայկական արտադրանքի՝ էներգակիրների հետ կապված գրեթե ամբողջ տեսականու նկատելի թանկացում, գնային մրցունակության կորուստ և այլն, և այլն՝ մի ահռելի ցանկ, որը դատարկելու է յուրաքանչյուրիս գրպանը: Կարճ՝ դա նշանակում է սոցիալական ու տնտեսական կաթված:

Ի լրումն, առաջիկա օրերին Երևանում սպասվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը (մայիսի 4-5): Ենթադրվում է, որ դա ընդամենը լինելու է Փաշինյանին ընտրություններից առաջ «եվրո» աջակցություն ցուցաբերելու քարոզչական միջոցառում: Բայց նախ՝ հարցն այն է, որ ԵՄ ռուսատյաց ներկայացուցիչները որքան էլ ցանկանան Ռուսաստանին վատություն անել, հասկանում են, որ Փաշինյանը, 8 տարվա իշխանություն լինելով, տապալել է ամեն ինչ, ինչ հնարավոր էր տապալել, իսկ ժողովուրդն էլ մերժում է նրան: Եվրամիությունում էլ լավ գիտեն, որ Փաշինյանը ավտոկրատ ու արկածախնդիր գործիչ է, ի լրումն՝ ցածրագույն վարկանիշով: Ու ԵՄ-ականներից ոմանք էլ մտածելու տեղ ունեն՝ կառչած մնալ իշխանությունն ակնհայտորեն կորցնող Փաշինյանից ու թշնամանան ամբողջ հայ ժողովրդի հետ, թե «զոհաբերեն» Փաշինյանին ու պահպանեն հայ ժողովրդի ու ՀՀ հաջորդ իշխանության հետ համագործակցելու հնարավորությունները: Չսխալվեն, ինչպես դա արեցին Վրաստանում:

Այո, Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին: Բայց, կարծես, ոչ մի ուղղությամբ բան դուրս չի գալիս. ժողովուրդը վաղուց է դա հասկացել, Ռուսաստանում էլ են հասկացել, ոնց որ թե Արևմուտքում էլ են սկսել հասկանալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված