Հայերեն


«Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորից ականատես ենք լինում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդեպ ճնշումների։ Ոմանց բերման են ենթարկում, ձերբակալում, մեկ ուրիշի պարագայում, կարծես թե, գործ ունենք սպորտային ոլորտում գործունեության խոչընդոտման հետ, և այլն։ «Եթե իշխանությունը վստահ լիներ իր հաղթանակի վրա, այսպիսի մանրմունր քինախնդրություն ի ցույց չէր դնի։ Շատ լավ գիտեն՝ ոչ մի շանս չունեն պարզ մեծամասնություն ստանալու, ավելին՝ նաև խնդիր ունեն՝ կապված իրենց սատելիտ կուսակցությունների՝ Ազգային ժողով անցնելու հետ։ Եթե համոզված լինեին, որ կարող են, ասենք, 3035 տոկոսով մտնել Ազգային ժողով, ու ևս մեկ քաղաքական ուժ էլ, որն իրենց կցորդը կլիներ, կմտներ Ազգային ժողով, և Դոնթի բանաձևի շնորհիվ կստանային մեծամասնություն, Նիկոլ Փաշինյանն այդքան հիստերիկ և ջղաձգված չէր լինի։ Իր ամբողջ գործելաոճը ցույց է տալիս՝ նա բացարձակ համոզված չէ, որ անցնելու է։ Դա ապացուցում է նրա այս ջղաձիգ և ագրեսիվ պահվածքը ընդդիմադիրների նկատմամբ։ Երկրորդն այն է, որ երբ անընդհատ խոսում ես քո հաղթանակի մասին՝ փորձելով նաև հոգեբանական ճնշում գործադրել քո հակառակորդների վրա կամ հանրությանը համոզելով, որ հաղթելու ես, ցույց ես տալիս, որ ունես խնդիր։ Հաղթանակ տանող քաղաքական ուժն ավելի հանգիստ կվարեր քարոզարշավը, քան տեսնում ենք Նիկոլի և նրա թիմակիցների պարագայում։ Թիմակիցներն ընդհանրապես չափ ու սահմանն անցնում են, կարող են նույնիսկ անձնական վիրավորանքներ հնչեցնել բազմաթիվ ընդդիմադիրների հասցեին իրենց տեսաուղերձներում, գրառումներում։ Դա ցույց է տալիս, որ անցնում են կարմիր գծերը։ Նիկոլ «անհողը» և նրա թիմակիցները պայքարում են ոչ թե իշխանությունը պահելու, այլ իրենց կյանքերը փրկելու և պահելու համար։ Նա այնքան հանցագործություններ է գործել հայ ժողովրդի դեմ 2020 թվականից սկսած, և իր թիմակիցներն էլ այնքան են մեղսակցել այդ հանցագործություններին, որ շատ լավ հասկանում են՝ եթե պարտություն կրեն, Հայաստանում տեղ չունեն ապրելու»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Նախկին նախագահների օրինակն է բերում։ «Երեք նախագահ ենք ունեցել՝ վատ թե լավ, բայց ոչ մեկը կարմիր գիծ չի անցել, վատ թե լավ, ոչ մեկը հակապետական գործունեությամբ չի զբաղվել, և մեխանիկորեն այդ ամենը բերում է նրան, որ նրանք կարողացել են իրենց հրաժարականից հետո հանգիստ ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Փաշինյանը չի կարող, նա դա լավ գիտի։ Տարբեր տեղեկատվական, հոգեբանական տեխնոլոգիաներ կիրառելով՝ քաղաքականությունից, պատմությունից անտեղյակ կամ մի փոքր, այսպես ասած, ոչ կրթված մասսային կարող է համոզել, որ «նախկիններն» են Արցախը հանձնել, բայց վաղը-մյուս օրը այդ ամենը բացահայտվելու է։ Էլ չասեմ մեր ժողովրդի շատ սիրած «թալանի» թեման։ Նիկոլականներն ասում են՝ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Հայաստանի պետական բյուջեն 2 միլիարդ 900 միլիոն դոլար էր, նրա օրոք դարձել է 8 միլիարդ դոլարից ավելի։ Դա բացահայտ մանիպուլ յացիա է, որովհետև 2018 թվականին, երբ Փաշինյանը եկավ իշխանության, Հայաստանի պետական պարտքը 6 միլիարդ 700 միլիոն դոլար էր։ Հիմա մեր պետական պարտքը 15 միլիարդ դոլարն արդեն հատել է ոչ պաշտոնական տվյալներով։ Բյուջեի ավելացումն ինչի՞ շնորհիվ է եղել, պարտքի՞։ Ունենք ահռելի պետական պարտք, չունենք շանս այն վերադարձնելու մեր տնտեսության զարգացման միջոցով, բայց ուրախ-զվարթ ապրում ենք։ Փաշինյանին հաջողվում է խաբել հանրության մի մասին։ Ստեր, կեղծիքներ, մանիպուլ յացիաներ, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ գործած բազում հանցագործություններ, սահմանադրական կարգի մի քանի տապալում՝ սկսած 2018 թվականի իշխանազավթումից, երբ կոտրեց Ռադիոտան դուռը, վերջացրած Եկեղեցու դեմ արշավով, որը Սահմանադրության 17-րդ հոդվածի կոպիտ խախտում է, Արցախի հարցի մասին էլ չասեմ։ Նա գիտի՝ այս բոլորի համար պետք է պատասխան տա։ Դրա համար էլ պայքարում է ոչ թե զուտ իշխանությունը պահելու, այլ իր անվտանգ կյանքն ապահովելու համար»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ նա հիմա հանրության վրա իր բերած խաղաղությունն է «վաճառում»։ «Իրականում նա ոչ մի խաղաղություն էլ չի բերել։ Դե յուրե «Խաղաղության պայմանագիր» ստորագրված չէ։ Միջազգային հարաբերություններում պայմանագիր նախաստորագրելու տերմին չկա։ Պայմանագիրը նախաստորագրելն ընդամենը հայ ժողովրդի մի մասին խաբելու և մանիպուլացնելու ձև է։ Նա բացահայտ շանտաժով այդ խաղաղությունը «վաճառում» է հանրության վրա և փորձում վախեցնել սեփական հանրությանը՝ եթե չընտրվեցի, ուրեմն պատերազմ է լինելու։ Ենթադրենք, Փաշինյանի իշխանությունը վերարտադրվում է։ Նրա հաջորդ քայլը լինելու է՝ կա՛մ կփոխենք Սահմանադրությունը, կա՛մ պատերազմ է լինելու։ Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլ յան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին։ «Յան» ազգանունով այս անձը դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականության իրականացնողը Հայաստանի Հանրապետությունում։ Նա ոչ միայն դա չի թաքցնում, այլ նաև ահաբեկում է սեփական հասարակությանը պատերազմով, տեռորով, և դա վերագրում է Ադրբեջանին։ Այնինչ, հենց նա է ամենամեծ պատերազմ բերողը։ Նա է 2020 թվականի պատերազմի հեղինակը, նա է սանձազերծել այդ պատերազմը, նա է դիտավորյալ 2019 թվականի օգոստոսին հայտարարել՝ Արցախը Հայաստան է և վերջ, մեխանիկորեն քանդել է Արցախյան հարցի շուրջ ընթացող բանակցային գործընթացը և լեգիտիմացրել է ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիան Արցախի դեմ։ Սահմանադրությունը շանտաժով անցկացնելուց հետո կասի՝ կա՛մ երեք հարյուրից չորս հարյուր հազար ադրբեջանցի վերադառնալու է Հայաստան, կա՛մ պատերազմ է լինելու, հետագայում կասի՝ կա՛մ Երևանի կենտրոնում մզկիթ կկառուցվի, կա՛մ պատերազմ կլինի։ Նա մարսեց Արցախի 75 տոկոսի հանձնումը 2020 թվականին, Արցախի հանձնման գործընթացը լիարժեք ավարտեց 2023 թվականին։ Մեր հասարակությունը պետք է հասկանա՝ «խաղաղության» գինը իմ նշած պահանջների կատարումն է լինելու։ Ապագայում Ադրբեջանն ասելու է՝ կա՛մ Տիգրանաշենն ու Տավուշի անկլավները կհանձնես, կա՛մ պատերազմ է լինելու»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք նաև «Թրամփի ուղու» շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ «Պետք է սպասենք Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ավարտին, որովհետև, եթե այս պատերազմում Իրանը պարտվեց, ապա տարածաշրջանում սարսափելի փոփոխություններ են լինելու՝ նաև ի վնաս Հայաստանի և հայ ժողովրդի։ Բայց եթե Իրանը շարունակի այս տեմպերով պաշտպանել իր իրավունքները և կարողանա շատ մեղմ զիջումների արդյունքում հասնել բանակցությունների ավարտին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչի շանսերն ավելի մեծ են, քան Իրանի լիակատար պարտությունը, ապա TRIPP-ի վրա կարելի է շատ մեծ վերջակետ դնել։ Իրանը, հաշվի առնելով նաև վերջին իրադարձությունները տարածաշրջանում, երբեք թույլ չի տա իր հյուսիսարևմտյան սահմանային գոտում ամերիկյան շահերը սպասարկողների անթաքույց գործունեություն։ TRIPP-ը տնտեսական տեսանկյունից շատ մեծ նշանակություն չունեցող նախագիծ է, այն ահռելի մեծ աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Տնտեսական նախագիծ կդառնա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և տարածաշրջանում իր գործընկերները՝ Իսրայելը, Թուրքիան և Ադրբեջանը, կարողանան Միջին Ասիայի հատկապես հարուստ ընդերքով հանրապետությունների ապրանքաշրջանառության հետագիծը Ռուսաստանից ու Չինաստանից կտրել և լոգիստիկ առումով տանել TRIPP-ի ճանապարհով։ Գլխավոր նպատակը դա է։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունը չի վերահսկելու այդ ճանապարհը, նույնիսկ կասկածի տեղիք չի տալիս, որովհետև միայն այն փաստը, որ այդ ծրագրի տոկոսային հարաբերություններով պարզ մեծամասնությունը՝ 76 տոկոսը, նվիրել ենք ամերիկացիներին, ապացուցում է, որ այդտեղ ընդամենը հյուրի կարգավիճակ ունենք։ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, թե փաստաթղթում մեր ինքնիշխանությանը վերաբերող այսինչ կետը կա և այլն, թոզփչոցի են մարդկանց աչքերին։ Ադրբեջանա-թուրքական տանդեմը Հայաստանի պարագայում ունի մեկ ծրագիր. Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն չունենա այն տեսքով, ինչպես կա։ Նրանք ուզում են, որ Հայաստանը վերանա որպես անկախ երկիր, որովհետև, ըստ այդ տանդեմի, Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանն» է: Ցավով պետք է արձանագրենք, որ մեր հասարակության ինչոր մասն սոցիալական դեմագոգիայի, այսինքն՝ գումարի դիմաց գնում է այս ծրագրի իրականացմանը՝ շատ դեպքերում չհասկանալով, որ դա բերելու է մեր կործանմանը»,եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենադիտված