Հայաստանի հեռահար պատասխանը խրամատային մարդասպանությանը
ՔաղաքականությունԼրագիր / Սահմանին Ադրբեջանի սադրանքի եւ մարդասպանության յուրաքանչյուր դեպից հետո Հայաստանի հանրային տարբեր շրջանակներ փորձում են քննարկել, վերլուծել, գնահատել, թե կոնկրետ մարդասպանությամբ ինչ խնդիր էր լուծում Բաքուն, իսկ հաճախ նույնիսկ աշխարհքաղաքական որեւէ կենտրոն:
Ընդունված է համարել, որ Բաքուն սրացման է գնում Արցախի խնդրում այս կամ այն կարեւոր հանդիպումից առաջ, այսպես ասած իր ատամները ցույց տալու համար: Հունիսի 16-ի ողբերգական դեպքն էլ բացատրվեց նրանով, որ Բաքուն մարդասպանության հերթական քայլին գնացել է Մինսկի խմբի համանախագահներին ընդունելուց առաջ:
Համանախագահները Բաքու են ժամանել հունիսի 19-ին: Մինչ այդ, նախորդ շաբաթ նրանք Երեւանում էին ու Ստեփանակերտում: Ընդհանուր քաղաքական, աշխարհքաղաքական իրավիճակը Ադրբեջանի համար բավական աննպաստ է եւ դա նկատելի է: Ըստ այդմ տրամաբանությունը հուշում է, որ Բաքուն փորձում է շանտաժով ու սադրանքով բարելավել իրավիճակը:
Թերեւս միամտություն կլինի ենթադրել, որ սահմանին հայ զինծառայող սպանելով Բաքուն կարող է որեւէ բան թելադրել Մինսկի խմբի համանախագահ երեք գերտերություններին՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան: Անկասկած է, որ նրանք ղարաբաղյան խնդրում միջնորդական ձեւաչափ կազմել են ոչ թե մարդասիրական նկատառումներից դրդված՝ դա գուցե բաղադրիչներից մեկն է, այլ իրենց աշխարհքաղաքական շահով պայմանավորված: Դա միջազգային հարաբերությունների բնական վիճակն է:
շարունակությունը՝ կայքում