Հայերեն


Դանակահարություն՝ մորը հայհոյելու համար

Հասարակություն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Արաքսյա Սուքիասյանի գործի դատական քննությունը:

1974 թվականին ծնված Արաքսյան մեղադրվում էր տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար, ինչ հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

7 տարի առաջ՝ 2009 թվականի օգոստոսի 3-ին, Արաքսյան նույն դատարանի կողմից դատապարտվել էր նույն հոդվածի ավելի մեղմ՝ առանց մահվան ելքի մասով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նա դատապարտվել էր 3 տարի ազատազրկման:

2012 թվականի հունվարի 20-ին, պատիժը լրիվ կրելով, Արաքսյան ազատություն էր դուրս եկել:
Իսկ 4 տարի անց՝ 2016 թվականի հունվարի 15-ին նա փաստորեն նորից հայտնվել էր անազատության մեջ՝ նույն արարքի ավելի ծանր մասով մեղադրվելով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 8-ին, ժամը 23-ն անց 40-ի սահմաններում Արաքսյան գտնվել է ծանոթի՝ Աշոտ Օվոյանի տանը՝ Պարույր Սևակի փողոցում գտնվող բնակարանում:

Կենցաղային հարցերի շուրջ Արաքսյան, ըստ դատական ակտի, վիճաբանել է տանտիրոջ հետ: Նա պահանջել է, որ Աշոտը տանից վռնդի իրենց ծանոթ Յակով Գրիգորևին: Ըստ Արաքսյայի՝ հայհոյանք է եղել իր մայրիկի հասցեին…

Վեճի ընթացքում Արաքսյան զայրացել է, խոհանոցից վերցրել է խոհանոցային դանակը, վերադարձել է հյուրասենյակ, հարձակվել ու ծեծի է ենթարկել, ապա դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել Աշոտ Օվոյանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի շրջանում չթափանցող վնասվածք, ձախ ակնակապիճային շրջանի փափուկ հյուսվածքների, ձախ այտային, կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային, ձախ ազդրի վերին երրորդի, աջ քունքամկանի հետին եզրի արյունազեղումների, կրծքավանդակի աջ կեսի կողմնային քերծվածքների, գլխի ճակատագագաթային շրջանի ճանկռվածքների, ձախ այտային շրջանում կտրած վերքի, կրծքավանդակի աջ վերին կեսի հետին և աջ բազկի վերին երրորդի կողմնային մակերեսների շրջաններում ծակած-կտրած չթափանցող վերքերի ձևով:

Այս ձևով վարվելով տանտիրոջ հետ՝ Արաքսյան թողել-հեռացել է:

Աշոտ Օվոյանը կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած չթափանցող վնասվածքների հետևանքով արյան առատ կորուստ է ունեցել, ինչը, ըստ դատական ակտի, պատճառ է դարձել նրա մահվան:

Աշոտ Օվոյանի դին այդ բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել է նրա ընկեր Վլադիմիրը՝ դեպքից երեք օր անց՝ 2016 թվականի հունվարի 11-ի առավոտյան, ժամը 10-ն անց 15-ի սահմաններում:

Ընդհանուր իրավասության դատարանում Արաքսյա Սուքիասյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը Արաքսյա Սուքիասյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է համարել նրա կողմից հանցագործությունների կատարման ռեցիդիվը:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել էր 2 միլիոն դրամի քաղհայցի պահանջ՝ 1 միլիոն դրամը՝ որպես հուղարկավորության ծախսեր, 1 միլիոն դրամը՝ որպես այլ ծախսեր՝ կապված «ավանդական սովորույթների հետ»:

Դատարանը Արաքսյա Սուքիասյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Արաքսյա Սուքիասյանը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդի քաղհայցը բավարարվել է միայն հուղարկավորության ծախսերի՝ 1 միլիոն դրամի չափով: Մնացած մասով քաղհայցը թողնվել է առանց քննության:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

1in.am

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված