Ինչո՞ւ են բարձրանում գները
ՏնտեսությունMediamall / Մինչ Հայաստանում ակտիվորեն շարունակում են քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմնի ստեղծումը, դրա հանդեպ ընդդիմության դրական դիրքորոշումը, բացատրությունները, հիմնավորումները և այլն, Հայաստանի քաղաքացիները նկատում են, թե ինչպես են կամաց-կամաց, սահուն կերպով բարձրանում գները սպառողական շուկայում մի շարք ապրանքատեսակների մասով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցի համաձայն՝ սննդամթերքը այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թանկացել է 6.2 տոկոսով: Սա ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ: Սննդամթերքի թանկացման տեմպը գնալով աճում է, և, օրինակ, փետրվար-մարտի համեմատ թանկացման տեմպը աճել է մոտ 1.8 անգամ: Թե կոնկրետ որ ապրանքների թանկացման հաշվին է այսպես աճում տեմպը, ասել հնարավոր չէ: Ինչով է պայմանավորված այդ հանգամանքը, նույնպես դժվար է ասել, որովհետև, համենայնդեպս, այսպես ասած՝ կոնյունկտուրային նախադրյալներ չկան: Սակայն Հայաստանի տնտեսությունում գները գոյանում են ոչ թե միջազգային տնտեսության ազդեցությամբ, այլ ամենից առաջ օլիգարխիկ տնտեսության տրամաբանությամբ:
շարունակությունը՝ կայքում