Հայերեն

Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան

Blog
Տիգրան Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացած իրեն հարգող իշխանություն, եթե ձախողում է պետական նշանակության հարցերում, սովորաբար հեռանում է։ Այդ մասին վկայում է միջազգային փորձը։ Իսկ առավել ևս՝ պատերազմում պարտված իշխանությունը պետք է հնարավորինս արագ գնա այդ քայլին, քանի որ պարտված իշխանության հետ գրեթե անհնար է կրկին հասնել հաղթանակի։ Խոսքը ոչ թե ռազմական, այլ ռազմավարական հարցերին է վերաբերում։

Օրվա իշխանության հայտարարությունները, թե խաղաղությունն արդեն «կայացած փաստ» է, զուրկ են իրական հիմքերից։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչ միայն բացակայում է վերջնական ստորագրված փաստաթուղթը, այլև ակնհայտ է, որ Բաքուն շարունակում է թելադրել սեփական պայմանները։

Հետևաբար՝ գործող իշխանությանը ձեռնտու չէ ներպետական կամ ներազգային դիմադրության ձևավորումը։ Այդ պատճառով հետևողական պայքար է իրականացվում ազգային դիմադրության օջախների դեմ, և թիրախավորվում են գրեթե բոլոր այն անձինք, ովքեր համարձակվում են այլընտրանքային քաղաքական օրակարգ ձևավորել։

Պատահական չէր նաև օրեր առաջ ազգային բարերար և «Ուժեղ Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետի երկարաձգումը։ Իշխանությունը լավ գիտակցում է, որ իր քաղաքական օրակարգը սպառված է։ Գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա գլխավորած քաղաքական ուժը ունեն շատ ցածր վարկանիշ։

Սամվել Կարապետյանի նկատմամբ այս ակնհայտորեն քաղաքական բնույթ կրող որոշումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իշխող վերնախավի իրական մտավախությունները։ Սակայն թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային ընտրական փորձը ցույց է տալիս, որ քաղաքական մրցակիցների մեկուսացումը չեն կարող էականորեն փոխել հանրային տրամադրությունները։ Հակառակը՝ դրանք հաճախ ավելի են մոբիլիզացնում հասարակությանը, խթանում քաղաքացիական ակտիվությունը, ավելացնում հանրային աջակցությունն ընդդիմադիր բևեռին, տվյալ դեպքում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին։

Հետևապես, Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգման որոշմամբ իշխանությունը հերթական անգամ վերահաստատեց իր պարտությունը։

Միևնույն ժամանակ, շրջանառվող այն թեզերը, թե «պետք է բոլորին դեմ քվեարկել» կամ «ընտրություններով Հայաստանում հնարավոր չէ փոփոխության հասնել», ընդամենը մանիպուլյացիաներ են՝ ուղղված գործող վարչակարգին աջակցելուն։ Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, ընտրողների բարձր մասնակցության դեպքում, գործող իշխանության վերարտադրությունը գործնականում անհնար է։

Ուստի վերջնական որոշումը, ամեն դեպքում, պատկանում է ՀՀ քաղաքացուն, քանի որ ընտրություններին գիտակցված և ակտիվ մասնակցությունն է լինելու այն հիմնական գործոնը, որն ապահովելու է իրական փոփոխություն։
 
Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով
Ամենադիտված