Հայերեն

«TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թրամփի ուղին» Հայաստանի իշխանություններն օգտագործում են որպես քաղաքական գործիք, հատկապես նախընտրական այս շրջանում։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմն իր հետքը կարող է թողնել այս ճանապարհի՝ իրականություն դառնալու փաստի վրա։ Քաղաքագետ Արա Պողոսյանն առաջարկում է նախ քննարկել, թե ինչպիսին է TRIPP-ի նախապատմությունը։ «Ինչո՞ւ այս ծրագիրն առաջ եկավ և ի՞նչ նպատակներ ուներ։ Բաքուն և Անկարան հետևողականորեն Հայաստանից պահանջում էին միջանցք։ Որպեսզի Միացյալ Նահանգների կամ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերը հաջողվեին և ստանային որոշակի արդյունավետություն, պետք էր Ադրբեջանի և Թուրքիայի նպատակները համադրել այնպիսի մի նախագծի մեջ, որը սուր չէր ընկալվի Հայաստանում և միաժամանակ նահանջ չէր ընկալվի Ադրբեջանում և Թուրքիայում։ Այսպիսի իրավիճակում առաջ եկավ TRIPP նախագիծը, որը փորձ արվեց վերաֆորմատավորել որպես զուտ կոմերցիոն նախագիծ, ընդ որում՝ հատկապես Հայաստանի իշխանությունները ներկայացնում են սա որպես զուտ հայ-ամերիկյան նախաձեռնություն, որը որևէ առնչություն չունի միջանցքային տրամաբանության հետ, և որ օգոստոսին նախաստորագրված հայտարարությունը ենթադրում էր հավասարազոր կամ հայելային ճանապարհների բացում, ինչն, ըստ էության, հետագայում ավելի դետալիզացվեց, և պարզ դարձավ, որ Ադրբեջանում և Թուրքիայում ընկալումը այդպիսին չէ։ Ադրբեջանը և Թուրքիան այս նախագիծը ընկալում են որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Հատկապես սա ուղղված է արտաքին խաղացողներին, մասնավորապես՝ Եվրոպական միության հիմնական պետություններին և Միացյալ Նահանգներին, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է լինել նաև Միջին միջանցքի մաս կամ այլընտրանք։ Գիտենք՝ թե՛ Միջին միջանցքը, թե՛ մյուս միջանցքային նախագծերը, այդ թվում՝ նաև Չինաստանի նախաձեռնած գոտին և ճանապարհն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն։ Ադրբեջանը և Թուրքիան, ձգտելով սրան տալ աշխարհաքաղաքական աստառ, փորձում են ամեն գնով ճնշումը մեծացնել Հայաստանի վրա, որպեսզի դա իրականություն դառնա։ Ի՞նչ ունենք իրականության մեջ։ Ադրբեջանը շարունակում է այս ճանապարհն ընկալել որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կամ դրա մի մաս, Թուրքիան սա համարում է իր համար կարևոր տարանցիկ երթուղի, որը պետք է Միջին Ասիան կապի Թուրքիայի և վերջինիս միջոցով՝ Եվրոպայի հետ։ Մյուս կողմից՝ ունենք այն, որ մասնավորապես Ադրբեջանը պահանջում է և, կարծեք թե, ստացել է դրա համար անհրաժեշտ տեխնիկական լուծում, որպեսզի իր քաղաքացիները չհանդիպեն հայ սահմանապահներին։ Այս խնդիրը, ըստ էության, ևս լուծված է այն մեխանիզմներով, որոնք առաջարկում է TRIPP-ը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ սա մի նախագիծ է, որը ոչ թե Միացյալ Նահանգների համար ունի մեգանախագծի էֆեկտ, որից միլիարդավոր դոլարներ են հոսելու Միացյալ Նահանգներ, ինչ-որ դրամական միջոցներ են մտնելու Հայաստան, այլ սա ընդամենն իրական քաղաքական աստառի տնտեսական երանգավորումն է, որը պետք է Հայաստանում չառաջացնի որևէ դիմադրություն և զուտ որպես տնտեսական նախագիծ ընկալվի։ «Բնականաբար, այսպիսի ցանկացած պրոյեկտ չի կարելի դիտարկել զուտ տնտեսական, որովհետև այն ունի քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակություն, և այն երբեք իրականություն չէր լինի, եթե Ադրբեջանի պահանջը և ճնշումը չլիներ։ Եթե դա տեսականորեն լավ բան լիներ, ապա առանց Ադրբեջանի պահանջի այդպիսի բազմաթիվ ճանապարհներ կկառուցեինք, այդ թվում, օրինակ՝ հյուսիսային ճանապարհ։ Բայց քանի որ այն ունի քաղաքական, մասնավորաբար՝ տարածաշրջանային քաղաքական և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, ապա հենց Մեղրու հատվածում է նախատեսվում այսպիսի ճանապարհ, որին ասում ենք TRIPP։ Սա մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո, առանց որոնց Հայաստանում նման ճանապարհի անհրաժեշտություն չէր լինի։ Եթե սա դիտարկենք արդեն ԻրանՄիացյալ Նահանգներ, Իրան-Իսրայել հակամարտության դիտանկյունից, ապա կարծում եմ, որ այս նախագծի մասով հայտարարությունները, որ այն բնավ իրականություն չի դառնալու, կամ ուր որ է իրականություն կդառնա, երկուսն էլ չափազանցված են այն իմաստով, որ այս նախագիծն ունի երկու հստակ շահառու, որոնք հիմա ակտիվորեն փորձում են իրենց բաժին ճանապարհները կառուցել։ Կարծում եմ, որ այս երկու շահառուները՝ Թուրքիան և Ադրբեջանը, ամեն ինչ կանեն, որ այս ճանապարհն իրականություն դառնա։ Պատահական չէր, որ շեշտեցի՝ երբեք այսպիսի նախագծի կարիք չէր լինի, եթե Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ճնշում, պարտադրանք և սպառնալիք չլիներ։ Հետևաբար՝ այն հայտարարությունները կամ կանխատեսումները, որ TRIPP-ն իրականություն չի դառնա, կարծում եմ՝ չափազանցված են, որովհետև հիմնական երկու շահառուներն ամեն ինչ կանեն, որ դա իրականություն լինի եթե ոչ որպես TRIPP, ապա, լավագույն դեպքում, որպես այլ կարգավիճակ ունեցող նախագիծ»,-նկատում է մեր զրուցակիցը։ Վերջին օրերին քննարկման տիրույթ է վերադարձել նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցը։

Քաղաքագետն ասում է՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան ցանկություն ունենա միանգամից բացել սահմանները և ի՞նչ է դրանից շահում։ «Եթե հիմա մեզ ասեն տնտեսական շահի և այլնի մասին, ապա դա ֆիկցիա է։ Թուրքիայի և, ընդհանրապես, ցանկացած նորմալ պետության համար ոչ այնքան տնտեսական շահն է գերակա իր ազգային անվտանգության համատեքստում, որքան հենց ազգային անվտանգության մյուս՝ առավել կարևոր բաղադրիչները։ Դրանցից թերևս ամենակարևորը պետության ազդեցության տարածումն է ոչ միայն կոշտ ուժի, այլ նաև ուժային այլ հայեցակարգերի շրջանակներում։ Ինչո՞ւ Թուրքիան մինչև այսօր չի բացել սահմանը։ Էրդողանը հայտարարում էր, որ այս տարվա հունվարից խորհրդանշական քայլեր կարվեն Հայաստանի համար։ Ինչո՞ւ չեն արվել։ Պատճառը շատ պարզ է։ Նախ՝ հայթուրքական հարաբերությունները առանձին չեն հայ-ադրբեջանականից, և Թուրքիան հստակ նախապայմաններ է առաջադրել։ Այդ նախապայմանները եղել են միշտ, որքան էլ Հայաստանի որևէ իշխանություն հայտարարի, որ իր ժամանակ նախապայման չի եղել։ Հատկապես այդ նախապայմաններն ընդգծված են այսօր։ Քըլըչի հետ բանակցություններում հայտարարում էին՝ որևէ նախապայման չկա, պայմանավորվել ենք առանց նախապայմանների, ինչն արդեն նշանակում էր, որ հստակ նախապայմաններ գոյություն ունեն։ Թուրքական կողմը երբեք չի հրաժարվելու դրանցից։ Դրանք վերաբերում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև առավել գլոբալ հարաբերություններին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան զուտ տարածաշրջանային է, որքան աշխարհաքաղաքական։ Դա պետք է բավարարի Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները։ Իմ կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը չափազանց երկար ու ծանր պրոցես է լինելու։ Թուրքիան փորձելու է հնարավորինս շատ բան ստանալ Հայաստանից։ Որքան շատ են խոսում բաց սահմանների մասին, այնքան ազդակները շատ են, որ այդ բաց սահմանները չեն լինելու, ինչքան քիչ խոսեն, այնքան արագ կլինի այդ պրոցեսը, իսկ եթե խոսում են դրա մասին պարբերաբար, նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորքային են»,-հավելում է նա։

Հարցնում եմ՝ իսկ մեր հանրությունը բաց սահմանների պարագայում կունենա՞ անվտանգության լիարժեք զգացում։ «Սա իրականում շատ կարևոր խնդիր է, որը հեշտ չէ լուծել. այն վերաբերում է ոչ միայն միջպետական, այլև միջէթնիկ, միջկրոնական հարաբերություններին։ Այն ատելությունը, որը գեներացված է ադրբեջանական, թուրքական հասարակությունների մեջ, առավել ևս՝ առավելապաշտական այն ձգտումները, որոնք նրանք ունեն, պարբերաբար դրսևորվելու են այս կամ այն ձևով, և մշտապես ունենալու ենք տագնապային իրավիճակներ, անկախ նրանից՝ դա կլինի միջպետական, թե հանրային մակարդակներում»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցները
Ամենադիտված