Մաղթում եմ ոչ թե կանաչ, այլ քարքարոտ ճանապարհ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ․ Նաիրի Սարգսյան
«Այսօր մեզ համար շատ կարևոր մեկնարկի օր է, որովհետև դաշինքի մասնակից բոլոր կուսակցությունները հաստատեցին իրենց կամքը և պատրաստակամությունը շատ ավելի ուժեղ, շատ ավելի եռանդով, գիտելիքով կուտակած կենսափորձով դուրս գալ պայքարի։ Այս առիթով շնորհավորում եմ բոլորիս և մեզ մաղթում եմ ոչ թե կանաչ ճանապարհ, այլ քարքարոտ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ»,- իր խոսքում նշեց «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նշենք, որ այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումը։